ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է

    03.03.2014| 23:57
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:
  • Մեդվեդևը կամրջում է Թամանյան թերակղզին ու Ղրիմը

    Մեդվեդևը կամրջում է Թամանյան թերակղզին ու Ղրիմը

    03.03.2014| 23:55
    ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կերչի նեղուցում տրանսպորտային միջանցք կառուցելու հանձնարարական է ստորագրել, որով Թամանյան թերակղզին պետք է կապվի Ղրիմին: Մեդվեդևը շեշտել է, որ դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պարտադիր պայմանավորվածություններից է և որևէ մեկի կողմից չեղյալ չի համարվել:
  • Առավոտյան ժամը 7-ին Վիտկոն կգրոհի

    Առավոտյան ժամը 7-ին Վիտկոն կգրոհի

    03.03.2014| 23:51
    Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն Ղրիմում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին ներկայացրել է մինչև վաղը տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով ժամը առավոտյան 7-ը) Ղրիմի իշխանություններին ենթարկվելու, հեռանալու կամ հանձնվելու վերջնագիր։
  • Մեդվեդև-Բայդեն հեռախոսազրույց

    Մեդվեդև-Բայդեն հեռախոսազրույց

    03.03.2014| 23:10
    ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Նատալիա Տիմակովան հաղորդել է, որ շարունակվել է Ուկրաինայի իրավիճակի քննարկումը:
  • ԵՄ խորհրդի պատասխանը պետք է լինի պարզ, համապարփակ, սառնարյուն և արդյունավետ

    ԵՄ խորհրդի պատասխանը պետք է լինի պարզ, համապարփակ, սառնարյուն և արդյունավետ

    03.03.2014| 23:09
    Չի կարելի թերագնահատել Ռուսաստանի և ԵՄ-ՌԴ հարաբերությունների դերը ոչ միայն եվրոպական երկրների համար, այլև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի` հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը, որ նախագահում է ԵՄ-ում:
  • ԵՄ արտգործնախարարները քննարկում են իրավիճակն ՈՒկրաինայում

    ԵՄ արտգործնախարարները քննարկում են իրավիճակն ՈՒկրաինայում

    03.03.2014| 23:07
    ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են ՈՒկրաինայի իշխանության ճգնաժամի հաղթահարման և Ղրիմի ինքնավար հանրապետության շուրջ լարվածության թուլացման ճանապարհները:
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նորից նիստ կգումարի

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նորից նիստ կգումարի

    03.03.2014| 23:05
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը կրկին բաց նիստ կգումարի՝ Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար, հայտնել է ԱԽ ներկայացուցիչ, Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Սիլվի Լուկասը:
  • 7 երկիր կօգնի ՈՒկրաինային

    7 երկիր կօգնի ՈՒկրաինային

    03.03.2014| 23:03
    ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Կանադան և Իտալիան մտադիր են Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ ֆինանսական օգնություն հատկացնել ՈՒկրաինային` ըստ այդ երկրների ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության, որը հրապարակել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը։
  • Հայաստանում նվազել է գնողունակությունը

    Հայաստանում նվազել է գնողունակությունը

    03.03.2014| 23:01
    2014 թ. փետրվարին՝ հունվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում. տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևանում և Հրազդանում:
  • Սպառազինությունների մրցավազքի հետևանքները

    Սպառազինությունների մրցավազքի հետևանքները

    03.03.2014| 20:03
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հիշեց, թե ինչպես Աստանայում մի երիտասարդ ներկայացնում էր միջուկային շարժումը, հիանալի խոսում էր ռուսերեն և անգլերեն, սակայն ծնվել էր առանց ձեռքերի և ոտքերի: Սրանից Կարինե Դանիելյանը անում է հետևություն, որ պետք է դադարեցնել սպառազինությունների մրցավազքը: