-
01.03.2014|
17:30
Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն այսուհետև առավել արդյունավետ կդարձնի շարժական համակարգչային դասարանը։ Այստեղ մարտի 1-ին «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում ստացան շարժական համակարգչային սարքավորումներ՝ 22 դյուրակիր համակարգիչ։
-
01.03.2014|
17:27
ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում անդրադարձավ Ուկրաինայի իրադարձություններին և դրանք համեմատեց Հայաստանում մարտի մեկին տեղի ունեցած իրադարձությունների հետ:
-
01.03.2014|
17:26
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մարտի մեկի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի խոստումներին, որոնք նա տվել էր դեռ 2007թ.: Հրանտ Բագրատյանը թվերով և վիճակագրական տվյալներով համեմված փաստեր ներկայացրեց:
-
01.03.2014|
17:24
Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում: Հանրահավաքին միացան Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները:
-
01.03.2014|
12:56
ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ մինչեւ Կոնգրեսի մուտքը խորհրդարան, իշխանության կոալիցիան խորհրդարանում ստեղծել էր մի ճահճային մթնոլորտ, մինչդեռ հիմա, ՀԱԿ-ի մուտքը պառլամենտ եւ չորս խմբակցությունների համագործակցության ձեւավորումը եղանակ են փոխել:
-
01.03.2014|
12:09
Արձակագիր, դրամատուրգ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Մհերի դռան գիրքը» գրքի լույս ընծայումը սպասված ու կարևոր իրադարձություն էր: Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի: Հասցրեց տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Հասցրեց ասել, որ կարմիրն է իր գրականության գույնը: Կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Նույն օրը գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն էին անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն էր գրում:
-
01.03.2014|
11:53
Հանրային հեռուստաընկերության եթերում մարտի 2-ի՝ լույս 3-ին, ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենակարևոր իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Հայ կինոսիրողների համար այն կմեկնաբանեն Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը:
-
01.03.2014|
11:50
«Ուկրաինայի ինքնիշխանության ցանկացած խախտում կհանգեցնի խորը ապակայունացման, որը չի համապատասխանում ոչ Ուկրաինայի, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի շահերին», -հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
01.03.2014|
11:48
Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հրապարակել է ուկրաինացի նախկին այն չինովնիկների ցուցակը, որոնց բանկային հաշիվները կսառեցվեն:
-
01.03.2014|
11:47
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է պատրաստել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ՌԴ տարածքից արտահանձնման (էքստրադիցիայի) ենթարկելու փաստաթղթերը և այդ նպատակով դիմում է հղել ՌԴ համապատասխան ատյաններին: