Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի սկզբին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ՈՒկրաինայում զոհվածների հիշատակը։ ԱԺ նախագահն ընդառաջեց պատգամավորին և խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը։ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը նկատեց, որ պետք չէ այլ երկրներում տեղի ունեցած քաղաքական գործընթացները քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակով օգտագործել։ «Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»,- ասաց նա։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հարցրինք՝ ինչո՞ւ նրա առաջարկն իշխանության ներկայացուցիչները որակեցին քաղաքական շահարկում։
Զարդարեա զիս, Տէր, մեծաւ երկիւղիւ քո, և դարձո յանառակութենէ յարդարութիւն, յաղտեղութենէ ի սրբութիւն, ի ծուլութենէ ի զգաստութիւն, ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ուղիղս։
Որդինե՛ր, պահպանեցե՛ք խաղաղության խրատը, ծածուկ իմաստություն լինի, թե թաքցված գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։ Ավելի լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։
Հայի համար շատ դժվար է գրել Խոջալուի մասին: Խոջալուն այն դեպքն է, որի համար հայերը մեղադրվում են ուրիշների, տվյալ դեպքում՝ ադրբեջանցիների, դեմ կատարած վայրագությունների մեջ: Հայերը սովոր չեն զոհեր գոյացնելու. մեզ ավելի բնորոշ է զոհ լինելը: Ես վստահ ու ճշգրիտ չգիտեմ, թե 1992 թ. ինչ է պատահել Խոջալուում, չնայած այդ ժամանակ Հայաստանի կառավարության մաս էի կազմում՝ իբրև հանրապետության նախագահի խորհրդական:
Փետրվարին լրատվական գործակալությունները տարածեցին մի, կարծես, ուրախալի նորություն. վերջապես ԱՄՆ-ում գոնե մեկը իշխանության ներկայացուցիչներից ընդունել և լսել է Սիրիայի քրիստոնեական եկեղեցական առաջնորդներին։ Իհարկե, նաև մեր Հայ առաքելական եկեղեցու։ Ինչպես հաղորդել է ամերիկյան «Christian Today» թերթը, ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչները Վաշինգտոնում ընդունել էին Հոմս քաղաքի պրեսբիտերական (երիցական) համայնքի պաստոր, եկեղեցիների մերձավորարևելյան խորհրդի նախկին նախագահ Ռիադ Ժարժուրին և հայ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանին։
«Կրկին երգում է 70-ականների Երևանը» երկօրյա տոնն ավարտվեց: Ավելի ճիշտ ընդմիջվեց, Մարտին Վարդազարյանի մեկնաբանությամբ, մինչ հաջորդ հանդիպում: Արամ Խաչատրյան համերգասրահում իսկական տոն էր, ուր դժվար էր տարորոշել իրականության ու կարոտի ժամանակային սահմանները:
Կարևորելով կադրերի մասնագիտական կարողությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և հանրությանը բարձրորակ առողջապահական ծառայության մատուցումը`«Նաիրի» բժշկական կենտրոնը հետամուտ է աշխարհի զարգացած կլինիկաների առաջատար մասնագետների հետ համագործակցության իր որդեգրած քաղաքականությանը:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...