-
24.02.2014|
14:18
Իտալական երգի Սան Ռեմոյի 64-րդ փառատոնում հաղթող է ճանաչվել 31-ամյա երգչուհի Արիզան՝ «Քամուն հակառակ» (Controvente) երգով:
-
24.02.2014|
14:16
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կառնին հայտարարել է, որ ուժեղ ժողովրդավարական ՈՒկրաինային սատարելու նպատակով Սպիտակ տունը պատրաստ է աշխատել ռուսական կողմի հետ:
-
24.02.2014|
14:15
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ողջունել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, հայտնում է AFP-ը:
-
24.02.2014|
14:13
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է օգնել Ուկրաինային, եթե ՈՒկրաինայի ղեկավարությունը դիմի, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:
-
24.02.2014|
14:11
ԳԴՀ ԱԳ նախարարությունում գերմանա-ռուսական համագործակցության կոորդինատոր Գեռնոտ Էրլերը Բրյուսելին կոչ է անում հնարավորինս արագ Կիևին ֆինանսական օգնություն տրամադրել։
-
24.02.2014|
14:10
Ռուսաստանը հայտարարել է, թե Ուկրաինայի «ծայրահեղականները» վտանգում են երկրի սուվերենությունը: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ ընդդիմությունը իր գործողություններով հարցականի տակ է դրել երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համաձայնագրի իրագործումը:
-
24.02.2014|
14:08
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է Մայդանում հավաքված ցուցարարներին շարունակել պայքարը, չնայած երկրի նախագահը լքել է Կիևը և խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկելու և մայիսին արտակարգ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:
-
24.02.2014|
14:05
«Ես ճշմարտության պոետ եմ: Ես ասում եմ բաներ, որոնք շատերը հաճախ քաջություն չեն ունենում ասելու: Ժամանակի պրոբլեմները: Մամուլը միշտ կենտրոնացել է իմ սիրային երգերի վրա և անտեսել է այն, որ ես նաև այլ թեմաներով եմ գրել: Բայց հանդիսատեսը դա նկատել է: Իմ նոր ալբոմի 17 երգերն արդեն պատրաստ են: Դրանցից մեկն ուղղված է թե՛ Ֆրանսիային, թե՛ ամբողջ աշխարհին և կոչվում է «Բոլորս դեպի փողոց»:
-
24.02.2014|
14:02
ՈՒկրաինայի ,Բատկիվշչինաե խմբակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն հայտնել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն չի հավակնում կառավարության ղեկավարի պաշտոնին: «Ես ոչ պաշտոնական տեղեկություն ունեմ, որ Տիմոշենկոն չի հավակնում վարչապետի պաշտոնին»,- մեկնաբանել է Տոմենկոն: «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնի համար չի քննարկվի խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:
-
24.02.2014|
14:01
Թեհրանը պատրաստ է բոլոր եվրոպական երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում: