-
24.02.2014|
13:56
Խորհրդարանի որոշմամբ Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները:
-
24.02.2014|
13:54
Ֆրանսիայում գտնվող Էդվարդ Նալբանդյանը Փարիզի արվարձանում Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում մասնակցել էր Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:
-
24.02.2014|
13:52
Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒոռլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
-
24.02.2014|
13:50
Ֆրանսիայում տեղի է ունեցել Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնության ընտրական խմբերի վիճակահանությունը:
Եվրոպայի ֆուտբոլի 15-րդ առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայում՝ 2016 թվականի հունիսի 10-ից մինիչև հուլիսի 10-ը:
Այսօր Նիսում վիճակահանությամբ կազմվել են առաջնության ընտրական խմբերը: Ֆրանսիան, որպես կազմակերպիչ երկիր, առանց ընտրական մրցաշարի է վաստակել առաջնությանը մասնակցելու իրավունքը:
-
24.02.2014|
13:41
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը: Դեկանները և ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեցին 2013-2014 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:
-
24.02.2014|
13:30
Ճիշտն ասած, անհամբեր սպասում էի կայքի նորամուծություններին: Հետաքրքիր էր շատ, թե ինչ սկզբունքով է այսուհետև իրականացվելու հայկական ցանցի ռեյտինգավորումը:
-
24.02.2014|
13:25
Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին խնդրեցի անվանել մեր առաջնահերթ խնդիրը.
-
24.02.2014|
13:24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև:
-
24.02.2014|
13:12
ՈՒկրաինայի նոր ղեկավարությանը անհրաժեշտ է հարաբերություններ ստեղծել, համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
-
24.02.2014|
12:52
Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի` հայ հանրահայտ երիտասարդ դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին վերադառնում է Չեխիա: Փետրվարի 24-ի երեկոյան նա հանդես կգա PETROF JAZZPIANO FESTIVAL ջազային փառատոնի շրջանակներում Պրահայի Jazz Dock - Jazz & Blues Bar & Cafe ակումբում: