-
22.02.2014|
13:26
Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից «Հայկյան» մրցանակների արժանացան 2013թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը։
-
22.02.2014|
12:59
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշման նախագիծ, համաձայն որի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2014-ի ապրիլի 27-ին:
-
22.02.2014|
12:44
Էս ինչ տոտալ անգրագիտություն է՝ իմացական և բարոյական: Պարզվում է՝ Սպիտակ քաղաքում «մեծն» Յանուկովիչի անվան հրապարակ է եղել: ՈՒշադիր փնտրենք գյուղարանքում, գուցե Չաուշեսկուի անվան փակուղի կամ Կիմ Իր Սենի անվան մայրուղի է՞լ գտնենք՝ Փավստոս Բուզանդի շքանշանակիր:
-
22.02.2014|
11:53
Երգիչ Իոսիֆ Կոբզոնը և դերասան Վասիլի Լանովոյը Վիկտոր Յանուկովիչին, ովքեր ժամանակին Ուկրաինայից տեղափոխվել են Ռուսաստան, կոչ են արել երկրում ուժով կարգուկանոն Երգիչ Իոսիֆ Կոբզոնը և դերասան Վասիլի Լանովոյը, ովքեր ժամանակին Ուկրաինայից տեղափոխվել են Ռուսաստան, Վիկտոր Յանուկովիչին կոչ են արել երկրում ուժով կարգուկանոն հաստատել:հաստատել:
-
22.02.2014|
11:48
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆուջայրայի (ԱՄԷ) օդանավակայանում: Ավելի վաղ խոսվում էր, թե Յանուկովիչը մեկնել է Խարկով ինչ-որ հանդիպման մասնակցելու համար, սակայն Խարկովի օդանավակայանի աշխատակիցը հերքել էր լուրն` ասելով, թե Յանուկովիչի ինքնաթիռը օդանավակայանում վայրէջք չի կատարել:
-
22.02.2014|
11:47
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն արդեն ընտրվել է: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: Ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:
-
21.02.2014|
19:44
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ հայտնեց, որ երեկ ստուգումներ են իրականացրել Երևանի երեք ոսկու շուկաներում, որից հետո հանգել են այն եզրակացության, որ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է:
-
21.02.2014|
17:24
ՈՒկրաինական իշխանության և ընդդիմության միջև բանակցող ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը չի ստորագրել երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված համաձայնագիրը:
-
21.02.2014|
17:08
ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու և 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու անհրաժեշտության մասին:
-
21.02.2014|
16:53
Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով: