-
18.02.2014|
15:40
«ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել «հրաման տալ» խորհրդարանին` կողմ քվեարկելու 2004-ի Սահմանադրության վերականգնմանը: Ընդդիմադիր առաջնորդը նաև հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է պատասխանատվություն վերցնելու նոր կառավարության ձևավորման համար:
-
18.02.2014|
15:36
Առավոտից ընդդիմադիր պատգամավորները շրջափակել են Գերագույն ռադայի ամբիոնը և պահանջում են օրակարգում ներառել 2004-ի Սահմանադրությունը վերականգնելու հարցը: Ռեգիոնալների 3 հազար կողմնակիցներ հանրահավաք են կազմակերպել ԳՌ-ի մոտ:
-
18.02.2014|
15:24
Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ խանութներ «խոտան» ապրանք են փորձում քաղաքացիներին «մատուցել»: irates.am-ի խմբագրությանն էր դիմել Հերմինե Հակոբյանը, ով ևս խաբեության զոհ է եղել:
-
18.02.2014|
13:31
Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։
-
18.02.2014|
13:21
Միացյալ Նահանգների 52-ամյա նախագահը դժգոհում է, որ «տարիներն իրենցը ասում են»: Շատերը նկատել են, որ վերջին ժամանակները Բարաք Օբաման սկսել է ավելի քիչ խաղալ իր սիրած բասկետբոլը: Վերջինս միշտ աչքի է ընկել բասկետբոլի հանդեպ առանձնակի սիրով:
-
18.02.2014|
12:49
Անհրաժեշտ է ստուգել ՈՒկրաինայի նախագահի, նրա մտերիմ շրջապատի և ռեժիմին սատարող օլիգարխների` ԵՄ երկրներում առկա ունեցվածքը: Այս մասին խոսել է «ՈՒդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ:
-
18.02.2014|
12:28
Գերմանացի նկարիչ Պետեր Այկմայերը ավարտել է իր՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճամբարում՝ առանց ընդմիջման» վեպի հիման վրա կատարած գրաֆիկական նովելի աշխատանքները: Այն կհրատարակվի մայիսին, Առաջին համաշխարհային պատերազմից հարյուր տարի անց:
-
18.02.2014|
12:14
Հանրային հեռուսատեսությամբ հեռարձակվելու է 20-րոպեանոց հաղորդաշար, որի ընթացքում ներկայացվելու են հայ ժամանակակից գրողների գործերը` արձակ և չափածո: Այս մասին տեղեկացնում է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նրա կարծիքով` այդ կերպ կպրոպագանդվի ժամանակակից գրականությունը, նաև ի հայտ կգան նոր դերասաններ, ասմունքողներ:
-
18.02.2014|
11:29
Մինչ այսօր Լեհաստանի պատվիրակների նվաճած չորս ոսկե մեդալների մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունի դահուկացատկորդ Կամիլ Ստոխը, ով անհատական հաշվարկում երկու ոսկու համար էլ «ապահովեց» լեհական գրանցում:
-
18.02.2014|
11:28
Ռուսաստանի շորթտրեկայինների պատմության մեջ առաջին ոսկե մեդալը բերեց Վիկտոր Ան անուն-ազգանունը ստացած նախկին հարավկորեացի մարզիկը, ում յոթ տարի առաջ երկրի հավաքականի կազմից հանեցին «ոչ հեռանկարային» պիտակավորմամբ: