ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Ֆյուլեն Կիևում է

    Ֆյուլեն Կիևում է

    12.02.2014| 15:39
    Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կիևում հանդիպել է ՈՒկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Նա ՈՒկրաինա է ժամանել երեկ՝ երկրում ստեղծված ճգնաժամի լուծման ուղիներ փնտրելու նպատակով:
  • «Դեմ եմ պարտադիրին»

    «Դեմ եմ պարտադիրին»

    12.02.2014| 14:53
    «Դեմ ենք» շարժումը բավականին թափ է հավաքել: Մի շարք աշխատանքային կոլեկտիվներ իրենց բողոքն են արտահայտել պարտադիր կուտակայինի դեմ: Օպերային երգիչները, ովքեր երբեք որևէ շարժման պաշտոնապես մասնակցություն չեն ունեցել, օրերս նույնպես միացել են շարժմանը, իսկ այսօր բողոքի ցույց են իրականացրել Երևանի մետրոպոլիտենի աշխատողները: Կառույցի մի քանի տասնյակ աշխատողներից պարտադիր հետպահումներ են կատարել` 5000-12000 դրամի չափով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի գործողությունը:
  • Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոխհատուցում կստանան երգչին պատճառված բարոյական վնասի համար

    Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոխհատուցում կստանան երգչին պատճառված բարոյական վնասի համար

    12.02.2014| 13:57
    Ֆրանսիայում Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատարանի որոշմամբ փոխհատուցում կստանան երգչի մահվամբ պատճառված բարոյական վնասի համար: Այդ որոշումը փետրվարի 11-ին կայացրել է Օռլեանի դատարանը:
  • Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

    Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

    12.02.2014| 13:55
    Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։
  • Ադրբեջանցիներին արգելել են երեխաներին կոչել Աթաթուրքի անունով

    Ադրբեջանցիներին արգելել են երեխաներին կոչել Աթաթուրքի անունով

    12.02.2014| 13:47
    Ադրբեջանում արգելել են երեխաներին անվանակոչել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունով, որը եղել է ժամանակակից Թուրքիայի` որպես աշխարհիկ պետության, հիմնադիրը:
  • ԵՄ-ն և ԱՄՀ-ն Վաշինգտոնում կքննարկեն ՈՒկրաինային օգնություն տրամադրելու հարցը

    ԵՄ-ն և ԱՄՀ-ն Վաշինգտոնում կքննարկեն ՈՒկրաինային օգնություն տրամադրելու հարցը

    12.02.2014| 13:44
    ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը փետրվարի 13-ին Վաշինգտոնում մտադիր է հանդիպել ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) ղեկավարի` Քրիստին Լագարդի հետ և քննարկել ՈՒկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այդ մասին հայտարարել է Էշթոնը` հանդես գալով Եվրոխորհրդարանի պատգամավորների առջև:
  • ՈՒկրաինայի ոստիկանությունը ռուսների հետ կգրոհի Մայդանը

    ՈՒկրաինայի ոստիկանությունը ռուսների հետ կգրոհի Մայդանը

    12.02.2014| 13:27
    Կիևի Մայդանի անվտանգության պատասխանատուներից Դմիտրի Յարոշն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՈՒկրաինայի ոստիկանությունը ռուսական հատուկ ծառայությունների հետ Մայդանի վրա ահաբեկչական գործողություններ է պատրաստում:
  • Խորհրդարանը լուծարելուց հետո Յանուկովիչը պատգամավորներին բանտ կնետի

    Խորհրդարանը լուծարելուց հետո Յանուկովիչը պատգամավորներին բանտ կնետի

    12.02.2014| 13:25
    ՈՒկրաինայի նախագահի կողմից երկրի խորհրդարանը լուծարելու դեպքում շատ պատգամավորներ կհայտնվեն բանտում: Այս մասին հայտարարել է «ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն` «5» հեռուստաալիքի եթերում: Նա ասել է, թե նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմը ճնշում է պատգամավորներին, այդ թվում` իրեն, ճգնաժամի հաղթահարման բանակցությունները աշխուժացնելու համար: Կլիչկոն հայտարարել է, թե հնչել են նաև ազատազրկման սպառնալիքներ խորհրդարանի լուծարման պարագայում:
  • Օլիմպիական առաջատար հնգյակը

    Օլիմպիական առաջատար հնգյակը

    12.02.2014| 12:13
    Օլիմպիադայի չորրորդ օրվա արդյունքներով առավելագույն մեդալներ նվաճած երկիրը Նորվեգիան է` չորսական ոսկե ու բրոնզե, երեք արծաթե մեդալ: Նույնքան ոսկե ու արծաթե մեդալ ունի Կանադայի ընտրանին, սակայն նորվեգացիներին զիջում է բրոնզի քանակով` երկու:
  • Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Աստծո որդիների ճամփաներն աստվածներն են գծում

    Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Աստծո որդիների ճամփաներն աստվածներն են գծում

    12.02.2014| 12:11
    Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Երանի ինքը նաև իր ֆիզիկական գոյով մեր կողքին լիներ, մեր մեջ լիներ, մեր փողոցում, մեր դաշտում, մեր քաղաքում, մեր գյուղում լիներ: Ինքն այսօր էն տարիքում էր, որ իր հզոր ներկայությամբ, իր իմաստուն ներկայությամբ, իր խոհեմ ներկայությամբ կարող էր առաջնորդ ու հովիվ լինել, տեր լինել անտեր մնացած մի ժողովրդի ու մի երկրի: Ինքն ուներ էդ մտավախությունը, որ կարող ենք անտեր մնալ: