ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

    Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

    07.02.2014| 21:14
    Փետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։
  • Պուտինի դոլարները կեղտոտ են, ինչպես Սոչիի հյուրանոցների ժանգաջուրը

    Պուտինի դոլարները կեղտոտ են, ինչպես Սոչիի հյուրանոցների ժանգաջուրը

    07.02.2014| 21:12
    Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկին բրիտանացիները յուրօրինակ նվեր են մատուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են Պուտինի ենթադրյալ կարողության իրական չափը:
  • Հողն անտերության չպետք է մատնվի

    Հողն անտերության չպետք է մատնվի

    07.02.2014| 16:41
    Մեզանում գրեթե օրենքի ուժ է ստացել մի երևույթ, որ երբ քաղաքացին դիմում է վերադասին որևէ հարցով, ապա, որպես կանոն, դիմումը հասցեատիրոջը չի հասնում, հաճախ չեն պատասխանում և եթե նույնիսկ պատասխանում են, ապա նախարարի փոխարեն դա անում է փոխնախարարի օգնականի քարտուղար-գործավարը («լավ» կլիներ պատասխանողը վարորդը լիներ` նա ավելի մոտ է կանգնած նախարարին): Հետևաբար ես որոշեցի դիմել Ձեզ թերթի միջոցով, հատկապես որ հարցն անձնական չէ և շատ ընթերցողների կհետաքրքրի: Հարգարժան պարոն Սերգո Կարապետյան, նախապես տեղեկացնեմ Ձեզ, որ գյուղատնտեսությունից շատ հեռու եմ, պարզապես հանգիստս կորցրել եմ այն պահից ի վեր, երբ անցյալ տարվա վերջերին հեռուստատեսությամբ մի հաղորդման ականատեսը դարձա և, որպես հայ մարդ ու հանրապետության քաղաքացի, ցանկանում եմ կիսել Ձեզ հետ իմ մտահոգությունները, թեկուզ և սեփական խիղճս հանգստացնելու` քաղաքացուս պարտքը կատարած լինելու համար:
  • Մոր և մանկան մահացության դեպքերը ՀՀ-ում նվազել են

    Մոր և մանկան մահացության դեպքերը ՀՀ-ում նվազել են

    07.02.2014| 16:13
    ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Հայաստանում վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ: Մայրական մահացության 2011-2013 թթ. միջին եռամյա ցուցանիշը (19,2` 100000 ծնունդից) 2008-2010 թթ. նույն ցուցանիշի համեմատ (23,2` 100000 ծնունդից) նվազել է 17 տոկոսով, իսկ մանկական մահացության տարեկան ցուցանիշը վերջին երեք տարիների ընթացքում` շուրջ 16 տոկոսով (2011 թ.` 11,6 տոկոս, 2013 թ.` 9,8 տոկոս): Մանկական մահացության ցուցանիշի այս նվազումը ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային մահաբերության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
  • Հայտնի է Վենետիկի Բիենալեում Ռուսաստանի տաղավարի ներկայացուցիչը

    Հայտնի է Վենետիկի Բիենալեում Ռուսաստանի տաղավարի ներկայացուցիչը

    07.02.2014| 16:07
    2015 թ. ժամանակակից արվեստի Վենետիկի 56-րդ Բիենալեում Ռուսաստանի տաղավարում կներկայացվի Իրինա Նախովայի նախագիծը: Իրինա Նախովան 2013 թ. դարձավ Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիր՝ «Առանց վերնագրի» նախագծի համար: Նա աշխատում է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, գրքերի նկարիչ, մեծածավալ ինստալյացիաների վարպետ, որոնցում օգտագործում է արվեստի բոլոր հնարավոր ձևերը, տեխնիկան և նյութերը՝ լուսանկար, տեսանկար, կոլաժ և այլն:
  • «Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

    «Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

    07.02.2014| 15:45
    Այսօր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղություններն ու խնդիրները` պատասխանելով նաև լրագրողների հարցերին:
  • ԲՀԿ-ի սպառնալիքը ՀՀԿ-ի «ականջին»

    ԲՀԿ-ի սպառնալիքը ՀՀԿ-ի «ականջին»

    07.02.2014| 15:36
    «Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ՀՀԿ-ից ամենամեծ կտորը ականջը կմնա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նկատելով, որ իշխանափոխությունն ասելով չի լինում:
  • «Պուտինի և Մարգվելաշվիլիի հանդիպումը չի բացառվում»

    «Պուտինի և Մարգվելաշվիլիի հանդիպումը չի բացառվում»

    07.02.2014| 15:34
    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում Վլադիմիր Պուտինի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը Սոչիի Օլիմպիական խաղերի միջոցառումներին:
  • Ինչո՞ւ մերժեցին ընդդիմության առաջարկը

    Ինչո՞ւ մերժեցին ընդդիմության առաջարկը

    07.02.2014| 14:26
    «Ես քմահաճույք եմ տեսնում այստեղ, եթե նույն հանձնաժողովն է լինելու, ինչո՞ւ մերժեցին մեր առաջարկը: Բայց պատրաստ ենք աշխատելու»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ գազի խնդրի վերաբերյալ հանձնաժողով կստեղծվի, ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` վստահություն հայտնելով, որ չորս ոչ իշխանական ուժերին կմիանան նաև արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, և իշխանափոխությունը հնարավոր կլինի:
  • ՌԴ Պետդումային համացանցում դաժան տեսարանները սահմանափակող օրենք են ներկայացրել

    ՌԴ Պետդումային համացանցում դաժան տեսարանները սահմանափակող օրենք են ներկայացրել

    07.02.2014| 14:23
    Ռուսասատնի Դաշնության լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները նոր օրինագիծ են նեկայացրել Պետդումային, որով առաջարկել են 7:00-24:00-ի սահմանում արգելել համացանցում ցուցադրվող «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցերի» շոու ծրագրերը, որոնք ներկայացնում են բռնության տեսարաններ` անչափահասների կողմից: