-
04.02.2014|
22:06
Լոնդոնյան 3 ամենահայտնի աճուրդի տները՝ Christie's, Sotheby's և Bonhams, սկսում են իմպրեսիոնիստների գործերի և ժամանակակից արվեստի ստեղծագործությունների վաճառքը: Պաբլո Պիկասոյի «Թուրքական կոստյումով բազկաթոռում նստած կինը» գործը կդառնա Christie's աճուրդի գլխավոր լոտը:
-
04.02.2014|
22:03
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին խնդրել է հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից՝ հօգուտ ավանդական զգեստների:
-
04.02.2014|
21:59
Ճապոնական իշխանությունները ՅՈւՆԵՍԿՕ-ին հայտ են ուղարկել՝ խնդրելով Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել օդաչու-կամիկաձեների 333 նամակներն ու կտակները:
-
04.02.2014|
21:57
Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն արտասահմանյան լրատվական գործակալություններին հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, և երկրում իրավիճակը կարող է հանգեցնել բռնապետության:
-
04.02.2014|
17:50
Անգլիական Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիրք Օբինքը բացահայտել է հույն բանաստեղծուհի Սապֆոյի անհայտ բանաստեղծությունները:
-
04.02.2014|
17:48
Վերջերս մամուլում հրապարակվեցին տեղեկություններ Երևանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին, որի անդամներն են հայ հանրությանը հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ: Հայտնի դարձավ, որ ակումբի անդամները ժամանակ առ ժամանակ կազմեկրպում են հանդիպումներ, և այդ ակումբի գործունեությունը հովանավորում էր ռուս հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը:
-
04.02.2014|
17:47
Փետրվարի 4-8-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
-
04.02.2014|
17:43
Իրանի և գերտերությունների միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա վեց ամիսներին՝ հայտարարել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հավելելով, որ հնարավոր է նաև ավելի վաղ: Բանակցությունները այդ հարցով կշարունակվեն փետրվարի 18-ին։
-
04.02.2014|
17:41
Վրաստանը ցանկանում է մինչև օգոստոս Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Երեկ Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն արձանագրել էր, որ Վրաստանի եվրաինտեգրումն անշրջելի է և կոչ էր արել տարածաշրջանի երկրներին հարգել Վրաստանի ազատ կամքը։
-
04.02.2014|
17:39
Փետրվարի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության ու ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի հետ համատեղ, կիրականացնի «Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ քննարկում: Միջոցառումը կընձեռի բացառիկ հնարավորություն հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներին և լուծումներին տեղեկանալու համար:
Նախագծում տեղայնացվել են Եվրամիության հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող նոր ընդունված դիրեկտիվների դրույթները, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները: