-
04.02.2014|
15:22
«Իթաքա». այսպես է վերնագրված դերասանուհի Մեգ Ռայանի առաջին ռեժիսորական աշխատանքը: Ֆիլմի հիմքում Վիլյամ Սարոյանի հանրահայտ «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունն է: Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Մեգ Ռայանը ստանձնելու է նաև ֆիլմի գլխավոր դերերից մեկը: Նախագծի պրոդյուսերը Թոմ Հենքսն է:
-
04.02.2014|
15:16
Այսօր ԱԺ-ն շարունակեց խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու հարցը, և ընդդիմադիրները ելույթների սկզբում նախ անդրադարձան ՀՀԿ-ից հնչող այն տեսակետին, թե ինչու նախապես դա իրենց հետ չի քննարկվել: Ռուբեն Հակոբյանը մեծամասնությանը հիշեցրեց երեկվա հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը և նկատեց, որ եթե ՀՀԿ-ն այդպես է մտածում, թող նույն կերպ նաև ինքը վարվի:
-
04.02.2014|
15:13
Այլընտրանքն այսօր ընդդիմությունից ավելի ընդդիմադիր էր և կառավարությանը ոչ մի կերպ չխնայեց, քարը քարին չթողեց:
-
04.02.2014|
15:09
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Օմսկի նահանգի գիտական գրադարանում դեռահասներին մերժել են տրամադրել Թեոդոր Դրայզերի և Բորիս Վասիլևի գրքերը՝ նշելով տարիքային սահմանափակումները:
-
04.02.2014|
14:14
«Աջակցենք Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին» անունով էջ է բացվել Facebook սոցցանցում, որում արված գրառումներից պարզվում է, որ քահանա Տեր Եզնիկ Մալխասյանը ծանր հիվանդ է: «Հայ բժիշկների եզրակացությամբ հիվանդ օջախում պրոգրեսիվ աճ չի նկատվել, ռուս գործընկերներին մնում է խորհրդակցելով որոշեն իրականացվելիք բուժման տեսակն ու ինտենսիվությունը: Ամենայն հավանականությամբ արդեն շաբաթվա վերջում Տեր Հայրը կտեղափոխվի Ռուսաստան` լիարժեք բուժման հույսով»,- գրված է էջում:
-
04.02.2014|
13:23
Փետրվարի 4-ին աշխարհը նշում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները և հասարակության, քաղաքական գործիչների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման կարևորության վրա:
-
04.02.2014|
13:13
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը` Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Ֆերոուն բաց նամակ է հրապարակել New York Times-ում, որում առաջին անգամ հրապարակավ խոսել է ռեժիսորի կողմից իր հանդեպ գործադրած սեռական ոտնձգությունների մասին:
-
04.02.2014|
12:40
ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գտնում է, որ Չինաստանի ու Ճապոնիայի միջև լարվածության պատճառը վիճելի կղզիները չեն, իրականում շատ ռիսկեր կան, որոնք պետք է վերլուծել՝ հաշվի առնելով պատմական հեռանկարները:
-
04.02.2014|
12:38
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր ծրագրային ելույթում նշել է, որ վերջին տրիներին աշխարհը արմատապես փոխվել է: Ճգնաժամի օջախներն ավելի ու ավելի են մոտենում Գերմանիային, այդ պատճառով արտաքին քաղաքական ձեռնարկումների կամ թերացումների հետևանքները կներգործեն և Գերմանիայի վրա:
-
04.02.2014|
12:36
Գերմանիայի կառավարությունն ակտիվացնում է արտաքին քաղաքականությունը: ԳԴՀ կանցլեր Անգելա Մարկելը հունվարի 31-ին «Գերմանիայի պատասխանատվությունը Եվրոպայում և աշխարհում» անվանել է իր կառավարության չորս անկյունաքարերից մեկը: Այլ քաղաքականությունը կվնասեր Գերմանիայի մեր գործընկերների սկզբունքային արժեքներին, քաղաքական ու տնտեսական շահերին: Զսպվածության մի քանի տարիներից հետո կանցլերը բարձրացնում է արտաքին աղաքականության դերը և նշանակությունը: Մերկելը ընդգծում է, որ արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ շեշտը դրվելու է քաղաքացիական և ռազմական միջոցների համադրման վրա: