-
04.02.2014|
12:31
Եվրոպան պատրաստ է աջակցել ավտորիտար վարչակարգով պետություններում բողոքի ակցիաներին, մասնավորապես՝ Ուկրաինայում: Բայց եթե նույնիսկ ընդդիմությունը գա իշխանության, հազիվ թե արագ փոփոխություններ լինեն:
-
04.02.2014|
12:27
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով: Նա կողմ է բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը:
-
04.02.2014|
12:25
Ռուսաստանում բարձր մահացության գլխավոր պատճառը օղու չափազանց կիրառությունն է: Հետազոտության արդյունքներով մինչև 55 տարեկան չի հասնում ռուս տղամարդկանց մեկ քառորդը: Օղու չափազանց կիրառությունը բարձր մահացության պատճառ է և մինչև 55 տարեկան տղամարդկանց համար:
-
04.02.2014|
12:23
Հունաստանի արևմուտքում փետրվարի 3-ի առավոտյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հաղորդել է Reuters-ը: Ցնցումները գրանցվել են Պատրոս քաղաքից 122 կիլոմետր արևմուտք: Երկրաշարժի օջախը 13,7 կիլոմետր խորքում է եղել: Զոհերի և ավերումների մասին առայժմ տվյալներ չեն հաղորդվել: Դեկտեմբերի վերջին երկրաշարժ էր եղել Կեֆալոնիա կղզում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ և հայտարարվել էր արտակարգ իրավիճակ:
-
04.02.2014|
12:21
Թայլանդի ԿԸՀ-ն հրաժարվել է հրապարակել փետրվարի երկուսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրւթյունների արդյունքները՝ պատճառաբանելով, որ ընտրատեղամասերի 10,8 տոկոսում իրենցից անկախ պատճառներով քվեարկությունը ձախողվել է՝ հաղորդել է BBC News-ը: Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն խոստանում է հրապարակել փետրվարի
-
04.02.2014|
12:20
Հրթիռակիր Ramage և ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի դրոշակիր Mount Whitney նավերը մտել են Սև ծով՝ փետրվարի 3-ին հաղորդել է Ինտերֆաքսը: Մինչ այդ նավերը եղել են Սև և Միջերկրական ծովերի միջակայքում՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ պաշտպանելով Դարդանելի նեղուցը:
-
04.02.2014|
12:13
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, եթե երկրում քաղաքական ճգնաժամի լուծման միակ ժողովրդավարական միջոցը դա մնա: Այս մասին ասել է ՈՒկրաինայի Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն:
-
04.02.2014|
12:11
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Վրաստանը ցանկանում է մինչև օգոստոս Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
-
04.02.2014|
12:02
Փետրվարի 15-ին` ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
-
04.02.2014|
11:58
Օգտվելով նրանից, որ երկրի առաջնության առաջին ու երրորդ տեղերը զբաղեցնող «Մանչեստր Սիթին» ու «Չելսին» խաղալու են երկու օր հետո (այդ հանդիպումը կայանալու է այսօր), «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Կրիստալ Պալասին» ու ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: