ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Պահանջված են հանրագիտարանները

    Պահանջված են հանրագիտարանները

    02.02.2014| 15:14
    Ըստ «Արմենպրես» գործակալության՝ Երևանի մի շարք գրախանութներում անցկացրած հարցումների՝ մանկական գրականությունից ամենամեծ պահանջարկը վայելում են հանրագիտարանները:
  • Երեք նախարարների խորհրդավոր ընթրիքը

    Երեք նախարարների խորհրդավոր ընթրիքը

    02.02.2014| 15:05
    Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն:
  • Մասնավոր հանրաքվե Գագաուզիայում

    Մասնավոր հանրաքվե Գագաուզիայում

    02.02.2014| 15:03
    Գագաուզիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ ինքնավարության հետաձգված կարգավիճակի հարցով, որը ինքնորոշման հնարավորություն է տալիս, եթե Մոլդովան կորցնի անկախությունը: Համաժամանակյա անցկացվում է խորհրդատվական հանրաքվե. բնակիչներին առաջարկվում է ընտրել՝ ո՞ր միությանն են ուզում ինտեգրվել Եվրոպակա՞ն, թե՞ Մաքսային: Հանրաքվեի համար բացվել են 62 ընտրատեղամասեր, որոնք աշխատելու են 9- 23-ը: Հանրաքվեն կհամարվի կայացած, եթե մասնակցի 91 հազար ընտրողների մեկ երրորդը:
  • Քերին ու Զարիֆը հանդիպել են Մյունխենում

    Քերին ու Զարիֆը հանդիպել են Մյունխենում

    02.02.2014| 15:01
    Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ տեղեկացրել է Reuters-ը: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:
  • Մերձավորարևելյան «քառյակը» կշարունակի աջակցել պաղեստինա-իսրայելական բանակցություններին

    Մերձավորարևելյան «քառյակը» կշարունակի աջակցել պաղեստինա-իսրայելական բանակցություններին

    02.02.2014| 15:00
    Մերձավորարևելյան քառյակը՝ ԵՄ, ՄԱԿ, ՌԴ, ԱՄՆ, կշարունակի աջակցել պաղեստինա-իսրայելական բանակցությունների շարունակմանը և հաջող ավարտին՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Բրյուսելում՝ քառյակի մյունխենյան հանդիպման արդյունքներով: Քառյակի հանդիպմանը մասնակցել են քառյակի հատուկ ներկայացուցիչ Թոնի Բլերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
  • 44-ի հմայքը և հետևանքները

    44-ի հմայքը և հետևանքները

    02.02.2014| 14:59
    Աժ 4 ոչ իշխանական խմբակցությունները մինչև գարնանային նստաշրջանի մեկնարկը ԱԺ քարտուղարություն կհանձնեն 44 և ավելի ստորագրությամբ ԱԺ որոշման նախագիծ, որում ներառված կլինեն հարցեր, թե որտեղից ու ինչ պայմաններում է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին հայտնի դարձավ գազային պայմանագրերի առիթով:
  • 262 միջոցառում և դուք Մաքսային միության անդամ եք

    262 միջոցառում և դուք Մաքսային միության անդամ եք

    02.02.2014| 14:56
    Հայաստանի կառավարությունը հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», որ կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց»:
  • Բաքուն ուսումնասիրում է

    Բաքուն ուսումնասիրում է

    02.02.2014| 14:54
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքվում ուսումնասիրում են ադրբեջանական ընտանիքի՝ Հայաստանում քաղաքական ապաստան խնդրելու տեղեկությունները:
  • Եվս կես միլիարդ Իրանին

    Եվս կես միլիարդ Իրանին

    02.02.2014| 14:52
    Իրանի իշխանություններն ակնկալում են, որ երկուշաբթի օրվանից կապասառեցվի Թեհրանին պատկանող՝ արևմտյան բանկերում արգելափակված կես միլիարդ դոլարը՝ Ժնևում միջուկային ծրագրի շուրջ անցած տարեվերջին կայացված համաձայնագրի շրջանակներում:
  • Նաջարյանը փոշմանել է

    Նաջարյանը փոշմանել է

    02.02.2014| 14:50
    «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը: