ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Տակտիկական նշանակության «զորավարժություններ»

    Տակտիկական նշանակության «զորավարժություններ»

    31.01.2014| 12:07
    ՈՒղիղ մեկ շաբաթից Սոչիում կմեկնարկեն հերթական ձմեռային օլիմպիական խաղերը՝ անվիճելիորեն մարզական խոշոր իրադարձություն ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ մարզասերի համար: Իհարկե, մարզիկ-մարզասեր երկյակի մեջ հավասարի իրավունքով կարելի էր աշխարհն էլ ներառել, եթե այն պահպանած լիներ օլիմպիական խաղերի հին ու բարի ավանդույթը, ըստ որի, խաղերի ժամանակ դադարեցվում էին պատերազմական գործողությունները, բայց դե այդ աշխարհը նո՞ր է կորցրել իր չափն ու չվանը, որ նրան մարզիկների ու մարզասերներիս հետ հավասար հարթության մեջ դիտարկենք:
  • Մրսող արևը երկնքի  դարպասի  շեմին

    Մրսող արևը երկնքի դարպասի շեմին

    31.01.2014| 12:04
    Աշխարհահռչակ դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ ավելի քան 40 տարի սերտորեն կապված է Հայաստանի, հայոց մշակույթի, արվեստագետների հետ։ Լավագույն վկայություններից են Լյուբիմովին նվիրված` Տիգրան Մանսուրյանի սքանչելի «Երեք պիեսները»։ Դաշնակահարի համապարփակ նվագացանկում տեղ են գտել նմուշներ միջնադարյան կլավեսինային ստեղծագործություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Վարպետը շարունակում է բուռն համերգային գործունեությունը զուգակցել մանկավարժության հետ։ Ներկայումս պրոֆեսոր Լյուբիմովը ղեկավարում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի հնագույն և ժամանակակից երաժշտության ֆակուլտետները։
  • «Աշխարհ է մեծ, ի՞նչ կա թաքուն, բադը հիմնեց գրավատուն»

    «Աշխարհ է մեծ, ի՞նչ կա թաքուն, բադը հիմնեց գրավատուն»

    31.01.2014| 12:02
    Ընթերցողի սեղանին է ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԻ «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» պատկերազարդ գիրքը:
  • «Առիթն ավելի քան պարտավորեցնող է՝  Սևակին նորովի վերարժևորելու իմաստով»

    «Առիթն ավելի քան պարտավորեցնող է՝ Սևակին նորովի վերարժևորելու իմաստով»

    31.01.2014| 11:58
    Պարույր Սևակի 90-ամյա հոբելյանը լրացավ օրերս, գյուղի ծխամատյանում 1924-ի հունվարի 24-ն է նրա ծննդյան օրը, բայց քանի որ այդ օրը ՈՒլյանով-Լենինի հուղարկավորությունն էր, ծննդյան օրը պաշտոնապես վավերացվում է երկու օր անց, հունվարի 26-ին։ Մեր ճանապարհի առաջին կանգառը Երևանի Կասյան-3 շենքի մոտ էր, ուր ապրել ու ստեղծագործել է Սևակը։
  • Կլինի այն, ինչ եղել է, և ինչը  չի կարելի թույլ տալ, որ կրկնվի

    Կլինի այն, ինչ եղել է, և ինչը չի կարելի թույլ տալ, որ կրկնվի

    31.01.2014| 11:44
    Իշխանության որոշումը՝ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, միանշանակ չընդունվեց: Հանրության մի հատված բարձրացրեց բողոքի ալիք, որը, սակայն, չվերածվեց «մայդանային» անհնազանդության: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ: Մեր բազմադարյա պատմության ընթացքում աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները բազմիցս են ստիպված եղել ազգային-քաղաքական որոշումներ ընդունելու, և դրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի համար վճռորոշ բնույթ է ունեցել: Այս մեկը կատարվեց մեր օրոք, և մենք ենք պարտավոր դրա հետևանքները կանխատեսել:
  • Ֆաբրիկատորյան եղբայրների տները Մեզիրեում

    Ֆաբրիկատորյան եղբայրների տները Մեզիրեում

    31.01.2014| 11:42
    Պատմականորեն առնված՝ մերն է այն ամենը, որ հայը տվել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարում էլ և Երկրագնդի որ կետի վրա էլ լինի՝ կմնա սեփականությունը հայ ոգու... Հայ մտքի և բազկի գործերը Հայաստանից դուրս կմնան իբրև հոգևոր գաղութներ: Այո, մարդկային սփյուռքից զատ, մենք ունենք նաև մեր ստեղծած արժեքների սփյուռքը:
  • «…Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ  թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    «…Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    31.01.2014| 11:37
    Մեր բարերարության պատմության մեջ առանձնակի ու հմայիչ տեղ են զբաղեցնում «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի»: Այս հրապարակմամբ մենք անդրադարձել ենք լոկ այն տիկնանց, ովքեր ազգանպաստ կտակներ են թողել, իսկ բազմաթիվ այլ կանանց, տարբեր երկրներում հիմնված հայուհյաց բարեգործական կազմակերպությունները կներկայացնենք մեկ այլ անգամ:
  • «Մեր երկրում իրականացվող բոլոր մշակութային  միջոցառումներին անպայմանորեն «ձայնակցում է» թանգարանը»

    «Մեր երկրում իրականացվող բոլոր մշակութային միջոցառումներին անպայմանորեն «ձայնակցում է» թանգարանը»

    31.01.2014| 11:34
    «Իրատես de facto»-ի հյուրը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրության թեկնածու, գրող ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:
  • «Եթե կես միլիոն մարդ  նայել է ֆիլմն ու հուզվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է»

    «Եթե կես միլիոն մարդ նայել է ֆիլմն ու հուզվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է»

    31.01.2014| 11:30
    Կյանքի հետ հաշիվները փակած մարդը օղակը պարանոցին գցելու պահին նկատում է դիմացի շենքից վայր ընկնող փոքրիկ աղջնակին: Ինքնասպանության պատրաստվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկնող փոքրիկն էլ` իրեն փրկողին: Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում:
  • Ադամանդի  անտարբեր  ցոլքը

    Ադամանդի անտարբեր ցոլքը

    31.01.2014| 11:28
    Նորիկի հետ գնացել էինք գերեզմանոց՝ նրա մոր շիրմին խունկ ծխելու: -Տեսնում ես, այստեղ էլ հավասարություն չկա: Ճոխ, թանկարժեք գրանիտե և մարմարյա գերեզմանների կողքին մեծ մասամբ հասարակ շիրմաքարեր են: Նույնիսկ ամենը հավասարեցնող կոմունիստներին չհաջողվեց գերեզմանոցներում հավասարություն կոչվածը պահպանել,- ասաց ընկերս, օղու բաժակը լցնելով: