-
30.01.2014|
12:58
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, ով կարող է լավ նախագահ դառնալ, գրել է The Time-ը: NBC հեռուստաալիքի առավոտյան շոուի ժամանակ Ջո Բայդենը քննարկել է «Երկրի դրության մասին» Բարաք Օբամայի ուղերձը, իսկ վերջում հայտարարել նախագահ դառնալու իր հավակնությունների մասին:
-
30.01.2014|
12:57
Իտալական Տրամին քաղաքում 300-ամյա ագարակը, որը պատկանում էր կաթոլիկ եկեղեցուն, վերածվել է ավերակների, երբ դրա վրայով հսկայական ժայռաբեկոր է անցել։
-
30.01.2014|
12:54
Շվեցարիայի Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել Իրանի հանդեպ պատժամիջոցների դադարեցման մասին: Նախաձեռնությունը պայմանավորված է Ժնևում կայացած՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եկխոսության ժամանակ դրական փոփոխություններով և Իրանի ու վեցնյակի միջև կնքված համաձայնագրով:
-
30.01.2014|
12:52
ԱՄՆ-ն ապագայում ևս աջակցելու է Թուրքիային՝ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։ Նա նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը դաշնակիցներ են և նրանց կապում է սերտ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Բարաք Օբաման չի պատասխանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգերին՝ Ռոդսը նշել է, որ Էրդողանն ու Օբաման ակտիվ հեռախոսազրույցներ են ունենում։
-
30.01.2014|
12:51
Իրանցի հայտնի դերասան Մահմուդ Բասիրին ասել է, որ իրեն 8 տարի արգելված էր նկարահանվել կինոյում: Պատճառը նրա նմանությունն է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
-
30.01.2014|
12:48
Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Այս գործարքը ամերիկյան ամենամեծ ներդրումն է Հայաստանի տնտեսությունում։
-
30.01.2014|
12:46
Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
-
30.01.2014|
12:45
Կիևում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել իրական երկխոսություն սկսել՝ հորդորելով դադարեցնել բռնությունները:
-
30.01.2014|
12:40
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի ռազմական ծախսերը 2012-ին կազմել են ՀՆԱ-ի 3.9%-ը, Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ 4.6%-ը, Վրաստանի ռազմական ծախսերը՝ 2.9%-ը: 2002-2008 թվականներին Հայաստանը սպառազինությունների վրա միջինը ծախսել է ՀՆԱ-ի 2.9%-ը, Ադրբեջանը՝ 2.7%-ը:
-
30.01.2014|
12:34
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Իրան, այցի նպատակը երկկողմ հարաբերությունների բարելավումն է: Պատերազմը Սիրիայում սրել էր Սիրիայի հարցով հակադարձ դիրքորոշումներ ունեցող Անկարայի և Թեհրանի հարաբերությունները: Իրանի կառավարությունն այցն անվանել է նոր փուլ թուրք-իրանական հարաբերություններում: