-
29.01.2014|
11:50
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատին ներկայացված զեկույցի համաձայն` Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականները չեն վերահսկում նրա ծախսերը, բացի այդ, միապետական նստավայրերն առանձնապես աչքի չեն ընկնում բարվոք վիճակով: The Telegraph-ի փոխանցմամբ` ներկայումս թագավորական գանձարանի միջոցները հասել են պատմական նվազագույնին` 1 մլն ֆունտի:
-
29.01.2014|
11:45
Բրյուսելում ընթացող ԵՄ-Ռուսաստան ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՄ-ին առաջարկել է ուսումնասիրել ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտիների ստեղծման հնարավորությունը:
-
29.01.2014|
11:23
Կանադայի կառավարությունը ուկրաինացի բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել` ի պատասխան ՈՒկրաինայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների:
-
28.01.2014|
22:04
2013 թվականին Ռուսաստանը 13.2 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է արտահանել՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Ռոսոբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
-
28.01.2014|
22:02
Ուկրաինայում ռուսական իշխանությունների կողմից ռեպրեսիաներին նպաստելը Ռուսաստանին սպառնում է աղետով՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին:
-
28.01.2014|
22:00
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ գտնվում է Կիևում, ասել է. «Կարևոր է, որ Գերագույն Ռադայի այսօրվա արտահերթ նիստը սկսել է ճանապարհ հարթել լայնածավալ քաղաքական գործընթացի համար, որը կհանգեցնի ճգնաժամի ավարտին: Այդ ջանքերի կենտրոնում պետք է լինեն մարդկանց սպասումները»:
-
28.01.2014|
21:58
Նիկոլայ Ազարովի պաշտոնաթողությունից հետո փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը կղեկավարի նախարարների կաբինետը: «Նախագահը նախարարների կաբինետին կարգադրել է շարունակել գործունեությունը մինչև նոր կառավարության աշխատանքի սկիզբը: Դա նշանակում է, որ «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետը»,- նշել է Ազարովի մամլո քարտուղար Վիտալի Լուկյանենկոն:
-
28.01.2014|
21:56
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:
-
28.01.2014|
21:54
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը Հնդկաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ֆրանսուա Օլանդի հետ իրենց հարաբերությունների խաթարման պատճառը նրա աշխատանքն է և իշխանությունը, որը նա ունի:
-
28.01.2014|
21:53
Իրանի գործունեությունը միջուկային ոլորտում եղել է և շարունակում է խաղաղ մնալ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ հանդիպման ընթացքում: