ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Օլիմպիական ամենաշատ մեդալ նվաճածները

    Օլիմպիական ամենաշատ մեդալ նվաճածները

    28.01.2014| 21:47
    Հաշված օրեր են մնացել Սոչիի օլիմպիական խաղերին: Փորձենք վերհիշել, թե ինչ մարզիկներ են ամենաշատը արժանացել ձմեռային օլիմպիադաների մեդալների: Առաջինն անշուշտ նորվեգացի դահուկորդ Բյորն Դելին է ութ ոսկե և չորս արծաթե մեդալով: Դրանք նա նվաճել է՝ մասնակցելով երեք օլիմպիական խաղերի՝ Ալբերվիլի (1992թ), Լիլեհամերի (1994թ), Նագանոյի (1998թ): Բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենն ունի օլիմպիական վեց ոսկե, չորս արծաթե, մեկ բրոնզե մեդալ: Դրանք նորվեգացին նվաճել է Նագանոյի (1998թ), Սոլտ-Լեյք-Սիթիի (2002թ), Թուրինի (2006թ), Վանկուվերի (2010թ) օլիմպիական խաղերում:
  • Բանակի օրը՝ զինվորի հետ

    Բանակի օրը՝ զինվորի հետ

    28.01.2014| 21:40
    Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը տոնական միջոցառումներ էր կազմակերպել Վանաձորում տեղակայված զորամասերից մեկում։ Զինվորական շքերթ, զինվորների շախմատային մրցամարտ գրոսմայստերների հետ, ազգային խաղերի մրցումներ, համերգային ծրագիր, պարգևատրումներ. այս և այլ միջոցառումներով վանաձորցի երիտասարդները զինծառայողների օրը դարձրին տոնական։
  • Նոր օրենք միասեռականության դեմ

    Նոր օրենք միասեռականության դեմ

    28.01.2014| 17:19
    Միջազգային մամուլն ուշադրության կենտրոնում է պահում Ռուսաստանի Դումայում առաջիկայում ընդունվող օրենքը, որն արգելում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությունը: Այս օրենքը հիմնականում պաշտպանում են դումայում ներկայացված մեծամասնություն կազմող ուժերը` «Единая Россия»-ն և կոմունիստները:
  • Սաակաշվիլին ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ

    Սաակաշվիլին ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ

    28.01.2014| 17:15
    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The Wall Street պարբերականի Էջում կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը, պատժամիջոցներ սահմանել ՈՒկրաինայի իշխանությունների և նրանց սատարող օլիգարխների նկատմամբ: Նա կարծում է, որ Արևմուտքը արդեն դատապարտել է «Վիկտոր Յանուկովիչի բռնի գործողությունները», բայց միայն բառերը բավարար չեն:
  • Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

    Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

    28.01.2014| 16:07
    Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը:
  • «Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

    «Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

    28.01.2014| 16:06
    Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար:
  • Ինտերնետ կայքի տնօրինության աշխատակիցներին ազատել են աշխատանքից Գեբելսից մեջբերումներ անելու համար

    Ինտերնետ կայքի տնօրինության աշխատակիցներին ազատել են աշխատանքից Գեբելսից մեջբերումներ անելու համար

    28.01.2014| 15:58
    ВГТРК-ի ինտերնետ կայքի տնօրինությանն ազատել են աշխատանքից Ֆեյսբուքում, ''Вести.ru''-ի էջում Յոզեֆ Գեբելսից մեջբերումներ անելու համար: ''Вести.ru''-ի աշխատակիցները Գեբելսի խոսքերը տեղադրել էին «Մեծերի խոսքը Լենինի մասին» նախագծի էջում, որը Լենինի մահվան 90-ամյակի նախապատրաստությանն էր նվիրված:
  • Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է բուժումից, որպեսզի չվնասի իր ապագա երեխային

    Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է բուժումից, որպեսզի չվնասի իր ապագա երեխային

    28.01.2014| 15:50
    Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուներին շարունակում է հետքրքել մի հարց. ինչպե՞ս է պատահել, որ երգչուհին ավելի վաղ փուլում չի գիտակցել իր հիվանդության մասին: Ինչո՞ւ, օրինակ, բժիշկները բոլորովին անսպասելի նկատեցին նրա մարմնի տկարությունը, որը կարող էին ախտորոշել երգչուհու հիվանդության նախնական փուլում:
  • Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

    Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

    28.01.2014| 15:42
    Վերջերս կոմպոզիտոր և ռոք երգիչ Այդին Դավուդին հանրության դատին հանձնեց «Aidin Davoudi ArTa» ռոք խմբի առաջին` «Old moon» («Լիալուսին») տեսահոլովակը: Երգը գրել է Այդին Դավուդին, խոսքերի հեղինակը ամերիկացի ստեղծագործող է, ով ազատ օգտագործման իրավունքով Այդինին է նվիրել իր բանաստեղծությունը: Խոսքերը Այդինի և խմբի բասկիթառահարի կողմից փոքրիկ փոփոխությունների են ենթարկվել:
  • Չնայած բազմաթիվ տարաձայնություններին, շարունակվում է «Ժնև-2» համագումարը

    Չնայած բազմաթիվ տարաձայնություններին, շարունակվում է «Ժնև-2» համագումարը

    28.01.2014| 14:50
    ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները Սիրիայի իշխանության և ընդիմության պատվիրակություններին կոչ են արել լինել ավելի պատասխանատու սիրիական հակամարտության հարցում: