-
22.01.2014|
11:33
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում բարձր կարգի պետական ծառայողի պաշտոն կզբաղեցնի, որը ստեղծվել է հատուկ նրա համար Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում (The Fletcher School of Law and Diplomacy at Tufts University):
-
22.01.2014|
11:31
Հայաստանում այսօր կա որոշակի մի շերտ, որը կրթություն է ստացել և ստանում արևմտյան բուհերում, հաղորդակից է արևմտյան արժեքներին: Եվ հենց այդ խավն է, որը կարող է պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար:
-
21.01.2014|
22:06
Հոլանդիայում շարունակվող շախմատային գերմրցաշարի ութերորդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանը միավոր կիսեց Անիշ Գիրիի հետ, ինչը սակայն հայ գրոսմայստերին չխանգարեց պահպանել միանձնյա առաջատարի դիրքերը:
-
21.01.2014|
22:02
Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում չի քննարկվելու վարչակարգի փոփոխության հարց՝ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում երկու ժամ տևած ասուլիսում, որ ամփոփում էր ռուսական դիվանագիտության 2013 թվականը:
Համառոտ անդրադառնալով սիրիական հակամարտության կարգավորման հարցով ժնևյան բանակցություններին և Իրանի միջուկային ծրագրին, նախարարը անցել է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններին:
-
21.01.2014|
21:56
Վրաստանի կողմից 2008 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված իրողությունները չճանաչելը խոչընդոտում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում, մամուլի ասուլիսում:
-
21.01.2014|
21:54
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիդեռլանդներ այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ շուտով նախագահի պաշտոնական նստավայր Ելիսեյան պալատում ոչ մի առաջին տիկին չի լինի։
-
21.01.2014|
21:52
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ թույլ չի տա Կատալոնիային անկախության հանրաքվե անել՝ տեղեկացնում է Անտեն-3 հեռուստաընկերությանը:
-
21.01.2014|
21:51
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի իր գործընկրոջը հանդիպելու նպատակով Փարիզ կայցելի հունվարի 23-24-ը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
-
21.01.2014|
21:50
Բռնությունները և լարվածությունը շփման գծի երկայնքով վտանգում են բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը՝ հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ արձագանքելով Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցածին:
-
21.01.2014|
21:48
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ վերցրեց Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանին ուղղված հրավերը: Պատճառը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարությունն է, որ պաշտոնական Թեհրանը բանակցություններին կմասնակցի առանց նախապայմանների: