«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

    Շեքսպիրյան փառատոների տնօրենների խորհուրդը կանցկացվի Երևանում

    21.11.2013| 14:39
    2014-ի գարնանը Երևանում տեղի կունենա ոչ թե միջազգային, այլ հայկական Շեքսպիրյան ներկայացումների փառատոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, նշում, որ շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների խորհուրդը 2014-ի մարտին կանցկացվի Երևանում, և սա առիթ է, որ մենք մեր ունեցած աշխատանքները նրանց ներկայացնենք:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Հերիք չեղա՞վ, այ գյադաներ

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Հերիք չեղա՞վ, այ գյադաներ

    21.11.2013| 14:28
    Ո՞վ կարող է Ծերեթելի խաչմերուկի մոտ գտնվող N, N շենքերի N, N բնակարաների ընտանիքներին համոզել, որ ազատ, անկախ պետությունն ավելի լավ է, քան սովետական գարշելի, գաղութատիրական կայսրությունն էր: Այդ անպետք կայսրությունն այս մարդկանց շատ տարիներ առաջ անհատույց բնակարան էր հատկացրել և այդ բնակարանում մեկուսի հանգստանալու, ճաշելու, քնելու անձեռնմխելի իրավունք:
  • Կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

    Կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

    21.11.2013| 13:15
    Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 22-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
  • Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

    Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

    21.11.2013| 13:12
    Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
  • Իրանը պատրաստ է «ապտակել» Արևմուտքին

    Իրանը պատրաստ է «ապտակել» Արևմուտքին

    21.11.2013| 13:03
    Իրան –«վեցնյակ» երեկվա հանդիպումը տևել է ընդամենը տասը րոպե: Այնուհետև բանակցությունները տեղափոխվել են երկկողմ քննարկումների դաշտ: Բանակցությունների ընթացքից որոշ արտահոսք է հայտնվել ԶԼՄ-ներում, ըստ որոնց` կա դրական տեղաշարժ, որը, սակայն, բավարար չէ նույնիսկ համաձայնագրի նախաստորագրման համար:
  • Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

    Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

    21.11.2013| 11:55
    Մեկնարկել է Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Գլխավոր միջազգային մրցույթը կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում ընդգրկված է նաև Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ին կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000-ից:
  • Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայց է ներկայացրել քննիչի դեմ

    Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայց է ներկայացրել քննիչի դեմ

    21.11.2013| 11:32
    Նոր Մոսկվայում վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայց է ներկայացրել Տվերի դատարանի քննիչի դեմ, ով Հրաչյա Հարությունյանին դատարան էր տարել կանացի խալաթով:
  • Աբսուրդը կարող է թելադրել ցանկացած քայլ

    Աբսուրդը կարող է թելադրել ցանկացած քայլ

    20.11.2013| 19:01
    «Շանթ Հարությունյանին ես ոչ միայն համակրում եմ, այլև՝ ինքն իմ ընկերն է: Շատ եմ ցանկանում, որ Շանթի ակցիան ունենա իր ազդեցությունը հասարակական կյանքում, բայց չեմ կարող ասել՝ կիրականանա՞ այդ ցանկությունը, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը:
  • Ինչպես վնասազերծեցին գայլին (տեսանյութեր)

    Ինչպես վնասազերծեցին գայլին (տեսանյութեր)

    20.11.2013| 18:19
    Երեկ «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները գայլ են վնասազերծել։ Կենդանին տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Ընդ որում, թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ընկերությունում նշում են, որ սա բացառիկ դեպք է, և մինչ այժմ նման նախադեպ Երևանում չի եղել։ Սա օրինաչափություն չէ, և ընկերությունում կոչ են անում հանրությանը չանհանգստանալ։ Թե ինչպես է ահազանգը ստացվել, և ինչպես են բռնել կենդանուն, պատմում է «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցը։
  • Կգործի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը

    Կգործի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը

    20.11.2013| 18:05
    Ներկայացված գորգերի հիմնական մասը վերաբերում է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին Նոյեմբերի 23-ից Հայաստանի Ազգային Պատկերասրահում կգործի Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակին: Այս գործվածքի նմուշները ժամանակագրական առումով ընդգրկում են 16-20-րդ դարերի սկբները, աշխարհագրական առումով` Արևմտյան Եվրոպայից մինչ Հնդկաստան, տեսականում առումով էլ` դասական գոբելեն, արևելյան գորգ ու կարպետ: