«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Համալսարանական ավանդույթներ.  հայ լինելու ձևերը

    Համալսարանական ավանդույթներ. հայ լինելու ձևերը

    19.11.2013| 22:34
    Այնուամենայնիվ, հետաքրքիր է լրագրողի մասնագիտությունը` անակնկալները գրեթե միշտ են, անակնկալն է, որ լրագրողի կյանքը դարձնում է անկանխատեսելի, չկարգավորված, ու դա հրաշալի է: Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվելու էր հեռաուսուցման լաբորատորիա` ինքնին սովորական, գրելու առումով մի քանի տող խոստացող իրադարձություն, որ առավելագույնս կարող էր համեմվել պաշտոնական խոսք ու խոստովանությամբ: ՈՒ` էլ ոչինչ: Մնացածը հանգիստ կարող էր շրջանցվել, որովհետև ամեն օր չես գրի որտեղից է ծագում ու որտեղ է մայր մտնում արևը այնպես, որ հետաքրքրի կարդացողին:
  • Առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում

    Առաջիկայում ուժեղ ցնցումներ Հայաստանում չեն սպասվում

    19.11.2013| 17:52
    ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանի սեյսմիկ անվտանգության խնդիրներին և ասաց, որ թեև Հայաստանը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում, սակայն ուժեղ երկրաշարժերի վտանգ առայժմ չկա: «Մենք չենք կարող ընդհանրապես այն բացառել, սակայն ասել, թե Հայաստանին այս պահին վտանգ է սպառնում, նույնպես չենք կարող»,- նշեց սեյսմոլոգը` հավելելով, որ երկրաշարժերի առումով ամենաակտիվը եղել է 2011 թվականը, ամենաակտիվ գոտին` մեր տարածաշրջանը, իսկ ամենապասիվը` 2013 թվականը:
  • Յանուկովիչի շուրջ մի քանի օղակ է սեղմվում

    Յանուկովիչի շուրջ մի քանի օղակ է սեղմվում

    19.11.2013| 17:03
    ՈՒկրաինայի ազգայնականները այսօր երկրի նախագահի նստավայրի մոտ ակցիա են կազմակերպել և ի նշան Վիկտոր Յանուկովիչի` վերջին օրերի ռուսամետ պահվածքի, կմախքներ են բերել: Նրանք իշխանությունից պահանջել են ազատվել քաղաքական կմախքներից` նկատի ունենալով իշխանության մեջ գտնվող ռուսամետ պաշտոնյաներին:
  • «Շանթի ակցիան թելադրելու է հետագա գործողությունների ոճը»

    «Շանթի ակցիան թելադրելու է հետագա գործողությունների ոճը»

    19.11.2013| 16:36
    Մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի ակցիան ոչ թե մարդկանց միավորող, երկարատև շարժում է, այլ՝ տրամադրությունների ցուցիչ, որը ցույց է տալիս տրամադրությունների մակարդակը, իրավիճակի իմաստային որակը:
  • «Մեր հասարակությունը հակված չէ փոփոխությունների»

    «Մեր հասարակությունը հակված չէ փոփոխությունների»

    19.11.2013| 16:08
    Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխության փորձը չի գտնի մեծ արձագանքներ մեր հասարակության մեջ:
  • Եղանակը կցրտի

    Եղանակը կցրտի

    19.11.2013| 16:05
    Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին արևելյան 3-8 մ/վրկ:
  • «Ձայն ընդդեմ պատերազմի»

    «Ձայն ընդդեմ պատերազմի»

    19.11.2013| 16:02
    Երբ ռոքը գլուխդ է ընկնում, աշխարհում ամեն բան մոռանում ես, նույնիսկ թե կողքիդ ով կա ու ինչպես կընկալի երաժշտության կախադրանքի տակ բանականությանդ չենթարկվող խենթ շարժումներն ու մարմնիցդ հորդող ազատության տենչանքը: Երեկ մոտավորապես այսպիսի վիճակ էր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, ուր տրվեց «Ձայն ընդդեմ պատերազմի» («Sound against war») ռոք փառատոնի մեկնարկը: Փառատոնը բացեց «Compass» խումբը:
  • Մեզ խանգարում են «թայֆայական կռիվները»

    Մեզ խանգարում են «թայֆայական կռիվները»

    19.11.2013| 15:58
    Այսօր մի քանի քաղաքական գործիչներ իրենց տեսակետն են հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը խիստ կասկածելի համարեց այդ անդամակցությունը, քանի որ կան բազմաթիվ պայմաններ, որոնք կարող են ձեռնտու չլինել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:
  • Մաքսային միության «առաջին ծաղիկները»

    Մաքսային միության «առաջին ծաղիկները»

    19.11.2013| 15:14
    Ապշելու, զարմանալու, տարակուսելու պատճառներ այլևս չկան: Ռուսաստանն իրականացնում է հետևողական քաղաքականություն՝ ռուսերենը ամբողջ աշխարհում, առաջին հերթին՝ իր ազդեցությունից տակավին չձերբազատված հետխորհրդային երկրներում տարածելու, նրան բարձր կարգավիճակ շնորհելու համար:
  • «Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»

    «Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»

    19.11.2013| 15:09
    «Ես դրական եմ համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ առկա ընդվզումները։ Բայց մենք տասը տարի քննարկել ենք այդ նախագիծը, բոլոր ձևաչափերում ներկայացրել ենք, և եթե ինչ-որ մանչուկներ մտածում են, որ մարդիկ պիտի գնան իրենց տներում բացատրեն, սխալվում են»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ընդվզումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: