Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Կապրենք մինչև երեքշաբթի

    Կապրենք մինչև երեքշաբթի

    06.04.2013| 09:44
    Եվ այսպես. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին հռչակել նոր Հայաստան, նոր վիճակ: Նորն ընդհանրապես գայթակղիչ բառ է, քանի որ 2008-ին այն ժամանակվա ՀՀ նախագահի թեկնածու, ներկայումս՝ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ էր իր բոլոր կարգախոսները սկսում նոր բառով: Թե ինչպիսի նոր Հայաստան է պատրաստվում հռչակել Րաֆֆի Հովհանիսյանը՝ սպասենք ևս մի քանի օր, և ամեն ինչ պարզ կլինի: Րաֆֆին, ինչպես նաև նրա աջակից, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կոչ են արել հազարներով, միլիոններով այդ օրը գալ Ազատության հրապարակ և մերժել պետական սրբապղծությունը՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Ընդ որում, նրանք կոչ են արել գալ թեկուզ ոտքով, թեկուզ մեկ-երկու օր շուտ, որ չհանդիպեն իրավապահների խոչընդոտներին: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոստացել է, որ իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ է գալու Ազատության հրապարակ:
  • Ելքը զուգահեռ իշխանությունն է

    Ելքը զուգահեռ իշխանությունն է

    05.04.2013| 19:18
    «Մինչև օրս բոլոր ընդդիմադիր ուժերը գործել են միանման, հույսեր փայփայելով ՍԴ-ից: Բացասական պատասխան ստանալուց հետո փորձել են ժողովրդի ընդդիմությունն արտահայտել փողոցում, առանց կազմակերպելու ու վերջում չեն կարողացել խուսափել բախումներից»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
  • Մարտին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

    Մարտին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

    05.04.2013| 17:51
    2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8 տոկոս գնաճ: 2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 0.6 տոկոս և 1.1 տոկոս գնաճ:
  • Մարտին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնաճ

    Մարտին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնաճ

    05.04.2013| 17:50
    Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ. մարտին, 2012թ. մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.5 տոկոս, ծառայությունների սակագներինը` 102.3 տոկոս:
  • Բողոքի ակցիա` Մեղրաձորում

    Բողոքի ակցիա` Մեղրաձորում

    05.04.2013| 17:46
    Ապրիլի 6-ին Մեղրաձորի բնակիչները Մեղրաձոր գյուղում բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ ցիանային արտադրության, է, տեղեկացնում է «ԷկոԼուրը»:
  • «Ընդդիմության չմիավորվելը, կարծեք, Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր է լցնում»

    «Ընդդիմության չմիավորվելը, կարծեք, Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր է լցնում»

    05.04.2013| 17:43
    «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆՆ այսօր ներկայացրեց երևանաբնակների շրջանում անցկացրած հերթական սոցհարցման արդյունքները`կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ:
  • Երկու մենահամերգ մեկ բեմում

    Երկու մենահամերգ մեկ բեմում

    05.04.2013| 17:40
    Վաղը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրիում, տեղի կունենա «Dorians»-ի և Սիրուշոյի «Միասին մեկ բեմում» խորագրով համերգը:
  • Հայաստանի գավաթի խաղարկությունում

    Հայաստանի գավաթի խաղարկությունում

    05.04.2013| 11:50
    Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացել են կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Առաջինում «Փյունիկն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասարին», երկրորդում, դարձյալ հյուրընկալվելիս, Գյումրու «Շիրակն» է առավելության հասել «Միկայի» նկատմամբ: Այստեղ էլ որոշիչ է եղել մեկ գնդակը: Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 16-ին:
  • Ավարտվեց  պատանեկանը

    Ավարտվեց պատանեկանը

    05.04.2013| 11:48
    Ավարտվեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: ՈՒրախությամբ պիտի նշել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ այն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում, ինչն առաջնությանը հաղորդել էր թե՛ տոնական, թե՛ ավելի հանդիսավոր բնույթ, թեպետ դահլիճի սառը պայմաններն այնքան էլ նպաստավոր չէին մարզիկների համար:
  • Եվրոպան սպասման գինը ծանրացնում է

    Եվրոպան սպասման գինը ծանրացնում է

    05.04.2013| 11:45
    Ապրիլի 2-3-ը Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների օրերն էին: Վիճակահանության կամոք մրցակցող զույգեր էին կազմել Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու կատալոնյան «Բարսելոնը», Մադրիդի «Ռեալն» ու թուրքական «Գալաթասարայը», իսպանական «Մալագան» և Դորտմունդի «Բորուսիան»: