Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.03.2013| 00:08
    Տեր, միայն Քեզ չկորցնեմ. Դու գիտես, թե իմ խորքերը ոնց են Քեզ որոնում, ոնց են Քեզ փափագում, ինչպես են բոլոր բջիջներս իրենց գլուխը դնում Քո կրծքին ու հանգչում:
  • Ինչպես ավարտել  ղարաբաղյան պատերազմը

    Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը

    22.03.2013| 00:06
    Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.03.2013| 00:05
    Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։
  • «Մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում»

    «Մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում»

    21.03.2013| 23:00
    irates.am-ի երեք հարցը՝ Պահպանողական կուսակցության նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Եզը (պատմվածք)

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Եզը (պատմվածք)

    21.03.2013| 22:46
    Գիտակցման առաջին կայծը ցլիկին ինքնաճանաչման բերեց, երբ տերը խոտ լցրեց առջևը, մի մասն էլ տարավ, գցեց մորաքրոջ աղջկա՝ երինջի դեմը: Թափթփվող խոտի հետքով, երբ հայացքը դեմ առավ երինջին, անծանոթ մի դող անցավ ցլիկի երակներով. երինջի կոնքերը, ազդրերը, նազանքով օրորվող, ճանճերին վանող պոչն ու փնջիկը արյունը տաքացրին ու անծանոթ դողը գոլ հորձանքով, ցավեցնելու չափ պրկեց մկանները: Ցլիկը, ակամա, ծառս եղավ ու մղվեց դեպի երինջը, բայց շղթան ցավեցրեց վիզը:
  • «Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»

    «Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»

    21.03.2013| 18:47
    1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Առաջին անգամ այն նշվել է Փարիզում: Տոնի հիմնական նպատակը պոեզիայի քարոզչությունն է, ինչին արդեն երեք տարի է` մասնակցում է նաև մեր երկիրը: Հիշեցնենք, որ Երևանում (ապրիլի 15-21-ին) առաջին անգամ կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` երկու գրող Թուրքիայից` Արթուր Բարամօղլուն և ազգությամբ քուրդ Իրֆան Բաբաօղլուն:
  • Կա´մ իշխող կուսակցություն, կա´մ «բիրդան աղա»

    Կա´մ իշխող կուսակցություն, կա´մ «բիրդան աղա»

    21.03.2013| 17:44
    Երևանի ավագանու ընտրությունները հայտնվել են գրեթե բոլոր քաղաքական ուժերի ուշադրության կիզակետում, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք, ի սկզբանե թերահավատություն հայտնելով ընտրությունների օրինականության առնչությամբ, հրաժարվել են մասնակցել դրանց: Եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հրաժարվել էին մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին, ապա դա չխանգարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ներկայացնեն մասնակցության հայտ. ընդ որում, ՀԱԿ-ը` դաշինքից կուսակցության վերափոխված տեսքով:
  • «Կողմերից որևէ մեկի պատվերը չէ»

    «Կողմերից որևէ մեկի պատվերը չէ»

    21.03.2013| 17:23
    «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի մասին այսօր հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ արդի զարգացումները կարող են վտանգել աշխարհով մեկ սփռված հայության ներուժն ի մի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հրամայականը:
  • «Հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը բխում է Վրաստանի շահերից»

    «Հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը բխում է Վրաստանի շահերից»

    21.03.2013| 17:12
    ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆՆ այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ այլևս արգելված չէ մուտք գործել Ջավախք: Նա նշեց, որ Ջավախքում վերացվել են բռնությունները, վախի մթնոլորտ այլևս գոյություն չունի, մարդիկ հանգիստ կարողանում են տարբեր քաղաքական հարցեր քննարկել:
  • Բժշկական համալսարանի ուսանողները կմեկնեն Տավուշի մարզ

    Բժշկական համալսարանի ուսանողները կմեկնեն Տավուշի մարզ

    21.03.2013| 17:04
    Մարտի 22-ին Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ անցկացնելու համար։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ն, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։