21.03.2013|
14:22
Մինչև օրակարգին անցնելը ձեր ուշադրությանը կներկայացնեմ երկու հարց։ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը։ Ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա և իրավունք պետք է ունենան ստանալ տեղեկատվություն, թե իրենց հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել և պետությունն ինչպես և ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները։