Մեծարգո «շեֆ» Գ. Կոլյայիչը առայսօր ուր ասես «մեկնել» է, բացի իր իրական կոչման վայրից: Ինչպես ընդունված է ասել միֆական պատումներում` ԲՀԿ նույնքան միֆական առաջնորդը իր թևով, իր ոտքով երբեք չի հայտնվել բուն աշխատավայրում:
«Իրատես de facto» ակումբի հյուրը` «Անարդարության և անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, մամուլի ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին։
Այն, որ ՀԱԿ-ի վարկանիշը համակիրների շրջանում կտրուկ նվազեց, երբ սկսվեց ԲՀԿ-ՀԱԿ սիրավեպը, նորություն չէ: Հիասթափության հերթական չափաբաժինն է մատուցում քաղաքական այս ուժը:
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր և 2013-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանը քաղաքական հայտարարություններ անելու, իշխանությանը քննադատելու և հանրության հետ իր մտքերով անկեղծանալու լավագույն հարթակն ընտրել է Facebook սոցիալական ցանցի տիրույթը, որտեղ պաշտոնաթող դիվանագետը ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում` այս ամենը վերածելով քաղաքական «բլոկբասթերի»:
Հյուսիսային Կովկասի թեման ռուսական լրատվամիջոցներում և համապատասխանաբար շարքային ռուսների գլխում բավական հաճախ է առկայծում: Ընդ որում, տարբեր տեսանկյուններից, բայց գրեթե միշտ իշխանությունների համար առավել նշանակալի պահի:
Վերջին երկու տարում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ ավելի բովանդակալի են դարձել, ինչն անդրադառնում է նաև երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների վրա:
Չգիտես, թե ինչ անվանես այն տարածքը, որով անցնում ես մինչև Աղթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաև Արևմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Կարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արևմտյան Հայաստան չէ:
Հոկտեմբերի 25-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` «ՈՒսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Ատենախոսության թեման հաստատվել է հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ես փողից չեմ ուզում խոսել, որովհետև եթե խոսեմ, արվեստագետի իմ էությունը դուրս կգա միջիցս: Ես խոսում եմ արվեստի, հոգու ազատության մասին: Դա այսօր տրված է մեզ: Բայց ես անձամբ ազատ եմ եղել նաև խորհրդային ժամանակներում:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...