Սյունիքի մարզի Բեխի կամ Տանձափարախի անապատի բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներին մասնակցել են «ԵՄԿ» կամավորականներ, «Հավատք ու ժառանգություն» խմբի արշավականներ, ֆրանսահայ Ժիրայր Գասպարյանը, Բեխ թաղամասի բնակիչներ և այլք:
Սարի թաղն սպասարկող 21 համարի ավտոբուսային երթուղին դարձյալ շարունակում է իր որդեգրած` «Ոնց ուզում` անում ենք» քաղաքականությունը, ինչը մեկ բառով կարելի է որակել` ինքնագործունեություն:
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տվյալներով` կենտրոնի գործունեության 15 տարիներին կատարվել է ավելի քան 272000 հետազոտություն։
Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հիվանդանոցների միավորման մասին խոսակցությունները գալիս են «հին» ժամանակներից: Իրագործվեց, սակայն, Լոռվա նոր մարզպետի օրոք, նպատակը թողնելով անհայտ, չարդարացված:
Չնայած բոլոր նորամուծություններին, հեռահաղորդակցության ոլորտում հասարակության լայն շրջանում հեռախոսազանգն է շարունակում մնալ որպես հասանելի հաղորդակցման միջոց: Ինչպե՞ս է իրականացվում Հայաստան-ԱՄԷ հեռախոսակապը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10 ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ստամբուլում ընթացող WTA ամփոփիչ մրցաշարի սպիտակ խմբում հանդես եկող Մարիա Շարապովան ծանրագույն հանդիպում ունեցավ Ագնեշկա Ռադվանսկայայի հետ: Բավական է նշել, որ բոլոր երեք սեթերն էլ ավարտվել են միևնույն 7:5 հաշվով:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկը՝ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի օրերին Սիրիայում կրակը դադարեցնելու մասին։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...