Հոկտեմբերի 2-ին, երեկոյան «Երևան Ջուր» ՓԲԸ ահազանգ է ստացվում Նորք-Մարաշից ջրամատակարարման դադարեցման մասին: Ստուգմամբ պարզվում է, որ վթարվել է վարչական շրջանը սնուցող հիմնական, 500մմ տրամագծով թուջե ջրատարը, որով Կաթնաղբյուրից ջուր է մատակարարվում սպառողներին:
Պարզվում է` ԲՀԿ-ն այս քառօրյայում հաճելին համակցել է օգտակարի հետ: Ձևով Օսկանյանին պաշտպանիչ, բովանդակությամբ նրան վայրկյանների ընթացքում լքած ԲՀԿ-ն, փաստորեն, ավելի կարևոր հարց էր լուծում` բոյկոտելով այս քառօրյայի նիստերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչեւ 2008-ի հունիսը գտնվել անազատության մեջ:
«Օքսֆամ» կազմակերպության և «Աշխատանք և հայրենիք» հասարակական կառույցի աջակցությամբ, «Կայուն կենսապահովման» ծրագրի շրջանակներում, Վայոց ձորի Հերմոն գյուղում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Բերքի տոն» և «Ավանդական խոհանոց» տոնահանդես:
Այսօր, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով, աշխատանքից ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի պետ Միշա Վանյանը։
Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, որը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, Արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...