Լույս է տեսել ՄԱՐԻԱՆԱ ԲԵՐԹԻԶԼՅԱՆ-ՂԱԶԱՐՅԱՆԻ «Լոյսի ճամբորդներ» գիրքը: Մեր զրույցը սիրիահայ գրողի հետ կարոտի, գրականության, սիրիահայության այսօրվա տագնապների, իր խոսքով` հին ճամփաների և նոր երազների մասին է:
Հայաստանի ստորերկրյա ջրի (տարեկան 4017 մլն խմ) պաշարների 74 տոկոսը գտնվում է Արարատյան արտեզյան ջրավազանում, որից 691 մլն խմ-ն օգտագործվում է խմելու և ոռոգման նպատակներով, 550 մլն խմ-ն գոլորշանում է, իսկ մնացածն արտահոսում հանրապետությունից:
Կաթոլիկ եկեղեցին իր բազմադարյա արգելքներով ու ինկվիզիցիայի արյունոտ տեռորով անձնավորում էր «ծնողի կերպարը», որին և պատկանում էր իշխանության մենաշնորհը` «գաղտնիքը» պահելու պատրվակով։ Եվ պահպանում էր «գաղտնիքը» սեփական իշխանությունն ամրացնելու նպատակով։
Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում տոնվեց առաջին տպագիր հայ գրքի 500-ամյակը, կայացավ գրողների համահայկական համաժողովը: Չուշացան նաև ոսկեծիրանյան անցուդարձերը: Թե ի՞նչ է մնում մեզ նշանավոր հյուրերի այցելություններից, բազմաբնույթ միջոցառումներից, հարցի մյուս կողմն է:
Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել, ինչ դիվահար ու մոլորյալ բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռը ասես չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...