Բրիտանական խորհրդի նախաձեռնած` «Նորաձևության ճանապարհ» ծրագրի ցուցահանդեսը Բուխարեստից հետո ներկայացվել է Բեռլինում` ընդգրկվելով Բեռլինի նորաձևության շաբաթվա պաշտոնական ծրագրում:
Փողոցի երեխաներից մեկը` աղբահավաք, մուրացկան, հնահավաք Օքթայը, վերափոխվում է գրքերի շնորհիվ, որ գտնում էր աղբամաններում: Հիմա նա բազմաբնույթ գրքերի խանութ ունի:
Երբ առաջին անգամ այս հարցը տվեցի ինձ` հիշեցի, որ երեխա ժամանակ իմ մեջ տպավորվում էր մեծահասակ բարեկամներիս ու հարազատներիս ձայնը (հետո հասկացա, որ, օրինակ, եթե թութակը լսի հավի կչկչոց, հավի նման կխոսի):
Հուլիսի 23-ին պաշտոնական Դամասկոսը հավաստիացրել էր, որ քիմիական զենք չի կիրառի սեփական ժողովրդի դեմ, բայց կկիրառի արտաքին ռազմական միջամտության դեպքում:
Սիրիայի Ազատ բանակի հրամանատար Մալիք Կուրդին հայտարարել է, որ ապստամբներն այլևս ի վիճակի չեն վերահսկելու գրավված տարածքները և անցնում են պարտիզանական պատերազմի` ուժասպառ անելու կառավարական զորքերին:
«Ես չեմ հավատում, որ Էրդողանը կդառնա երկրի նախագահ: Հասարակության բոլոր շերտերին իր հովանու ներքո առնող, ոչ մեկին չօտարող, սրտի մեջ քեն չունեցող մարդը միայն կարող է դառնալ հանրապետության նախագահ: Էրդողանն ինքն իրեն պատրանքային ուրախություն է պարգևել` ասելով, թե նախագահ է դառնալու: Անգամ դրանով նա անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս ժողովրդավարության նկատմամբ»:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...