Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2012-2013 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոնի` «ՈՒլիսի» մրցակիցն է լինելու մոլդովական «Շերիֆը»:
Շոտլանդիայում` անկախության հանրաքվեի նախաշեմին, մեկնարկում է «Միասին ավելի լավ է» խորագրով ակցիան, որի նպատակն է շոտլանդացիներին համոզել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Չէ, ինչ էլ ասենք կամ չասենք, մեր «հայրենական արտադրության» ֆուտբոլային հաղորդավարներն անկասելի են, ինչպես Մեսին, անխոցելի, հանց Խավի Ալոնսոն, և գրոհային, ոնց Ռունին։ Ինչո՞ւ։
Չինաստանի հարավարևմտյան շրջանում` Պեկինից 2340 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհվել է 4, վիրավորվել` 100 մարդ:
«Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ» ՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում վերջերս տարածված ադրբեջանական այն նյութի վերաբերյալ, որտեղ Ադամն ու Եվան ներկայացվում են որպես առաջին ադրբեջանցիներ:
Հռոմի հանդիպման նախօրեին «Գարդիան» թերթի հետ հարցազրույցում Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին ասել էր, որ եթե ղեկավարները համաձայնության չգան, եվրագոտում կործանարար հետևանքներ կլինեն:
Եվրագոտու չորս խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի ղեկավարները տնտեսական աճը խթանելու նպատակով միջոցառումների փաթեթ են ընդունել 130 միլիարդ եվրո գումարով (ՀՆԱ-ի 1 տոկոսը):
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...