16.06.2012|
07:30
Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի հանրապետական պատանեկան առաջնությունը: Մրցահարթակ նախ դուրս են եկել աղջիկները: Նրանք թվով մոտ երեսունն էին, ներկայացնում էին մրցույթային յոթ կարգ: Ինչպես և անցած տարի, այս անգամ էլ 58 կիլոգրամ քաշային կարգում տոն տվողը Իզաբելա Յայլյանն էր: