Շուտով մեկ տարի կլինի, ինչ Մոսկվայի ու Բաքվի միջև լուրջ կրքեր են բորբոքվել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ: Մինչ ռուսները բանակցությունների ավարտի վերջնաժամկետ են հայտարարել այս տարվա հունիսը, «բաքվեցի ռազմավարները» շարունակում են չարարկել (ի չարը գործադրել) դա իրենց հաղթաքարտով:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտությունների պատասխանատվությունը թողնել Եվրամիությանը (ինչն առավել որոշակիորեն արտացոլվեց ղարաբաղյան հարցի առնչությամբ), որոշ ժամանակ եվրոպական կառույցները փորձում էին ԱՄՆ-ին ցուցադրել իրենց ընդունակությունը` ավելի արդյունավետ ազդեցություն գործելու Հարավային Կովկասի պետությունների, նախ և առաջ Հայաստանի ու Ադրբեջանի վրա:
Օրերս «Հայկական ծրագրեր» ընկերությունը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ։ Ըստ «Հայկական ծրագրերի»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում կործանման եզրին է։
«Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակ։ Երվանդ Քոչարի գլուխգործոց-ձիարձանը։ Կայարանի հոյասքանչ շենքը։ Սակայն հիացմունքս դադար է առնում, հետո գլուխկոնծի տալիս։ Ինչո՞ւ։ Վերջերս փորձեցի Արարատյան դաշտավայրի Արտաշատի տարածաշրջան հասնել։
Եթե պարտքերը չմարեն, Վարշավայի ազգային մարզադաշտը, որտեղ կայանալու է Եվրո-2012-ի հանդիսավոր բացման արարողությունը, կհայտնվի շինարարների շրջափակման մեջ: Իսկ սա նշանակում է ձախողել առաջնության մեկնարկը, տոնը վերածել խայտառակության:
Ռուսաստանյան միգրացիոն օրենսդրությունը խախտելու կասկածանքով Մոսկվայում կալանավորվել է 2600 արտասահմանյան միգրանտ: Միգրանտների հավաքն իրականացվել է մայիսի 10-31-ին:
Հունիսի 1-ից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել են պետական ավարտական և միասնական քննությունները։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում այս տարի ունենք ավելի քան 18 հազար դիմորդ-շրջանավարտ։
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման 2012-2014 թվականների ծրագրի» շրջանակներում, որի իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է 1 միլիարդ 632 միլիոն դրամ, մինչև տարեվերջ կանխարգելիչ պատվաստման կենթակվեն հանրապետության շուրջ 600 հազար գլուխ խոշոր (որից 283 հազարը` կով), 590 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն ու շուրջ 100 հազար գլուխ խոզ:
«Մի՛ հարբիր» պատվիրան չկա Աստծո տասնաբանյա օրենքում, բայց Տիրոջ զգուշացնող խոսքը կա Պողոս առաքյալի միջոցով. «Հարբեցողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու»:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...