-
23.08.2023|
00:01
Օրն աղոթքով սկսենք և թող Աստված պահապան լինի բոլորին:
-
22.08.2023|
21:13
Գեղեցիկն ինչպե՞ս աշխարհը փրկի,
Երբ այլանդակի կավն է լոկ ձեռքի...
-
22.08.2023|
20:47
Արցախի ու Հայաստանի իշխանությունները հայտարարոմ են, որ Արցախում սով է:
-
22.08.2023|
20:28
Հակարիի ադրբեջանական անցակետով անցնող և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին պատասխանող աղջկան նայելիս, յուրաքանչյուրդ աղջկա փոխարեն ձեզ պատկերացրեք:
-
22.08.2023|
20:04
Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ։ Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները հաղթահարում են բլոկդայի փորձությունը, ավելին, որ այդ բլոկադան հիմա հենց իրեն է ավելի շատ վնասում՝ Ալիևն ու իր «յան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դեմ։ Հավաքել են մի խումբ թափթփուկների, դրանց վրա չինական որակի «Պրիգոժին» կարգել, անունն աշխարհազոր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին։
-
22.08.2023|
19:11
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տարածքում, Արտանիշ ու Շողակաթ բնակավայրերի արանքում գտնվող բլրի վրա, հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը 2019 թվականին իրականացրած հետախուզական աշխատանքների արդյունքում հնագույն, ավելի քան 5 հազար տարվա բնակատեղի է հայտնաբերել:
-
22.08.2023|
18:27
Վաղն առավոտվանից քարոզարշավը կմեկնարկենք Կենտրոն համայնքից: Անմիջական շփումներ կունենանք մեր քաղաքացիների հետ, իսկ երեկոյան ժամը 7-ին կինո «Մոսկվայի» բակում տեղի կունենա մեր առաջին հավաքը: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ:
-
22.08.2023|
18:05
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես իսկի դեռ չի մեկնարկել (վաղն է մեկնարկը), բայց արդեն հիպերակտիվ են Մանե Թանդիլյանի (իրականում՝ Ռուբեն Վարդանյանի) «Ապրելու երկիր»-ը ու փոՂքաղաքապետի պաշտոնը չարաշահող ՔՊ-ի «պարետ Տիգրանը» (Ավինյան):
-
22.08.2023|
17:07
Ամրոցների երկարատև պաշարումը նպատակ ունի հյուծել և ստեղծել ներքին քաոս, ամրոցի ներսում գտնել նրանց, ովքեր կբացեն դարպասները օկուպացնող զորքերի առաջ։
-
22.08.2023|
16:03
Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք.
1. Արցախի կորստի վտանգ
2. ՀՀ պետականության կորստի վտանգ
3. Միասնական հասարակության կորստի փաստ