ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Սրտի թարգմանը

    Սրտի թարգմանը

    05.04.2023| 00:11
    Հանգստացե՛ք Ինձ մոտ: Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն: Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.04.2023| 00:01
    Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ, Մեղա եմ գալիս՝ գիտակցված, անգետ մեղքերիս համար, Մեղա եմ գալիս`իմ հոգու խորքում, փրկության համար, Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ:
  • Ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների

    Ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների

    04.04.2023| 22:18
    «Աշխարհում տեղի են ունենում արագ փոփոխություններ, ինչը իր հերթին մշտապես պահանջում է համաշխարհային արենայի խաղացողներից մշտապես ընդունել որոշումներ տվյալ իրավիճակին համապատասխան։ Ոչ մի երկիր չի՛ կարող լինել այդ իրադարձությունների պասիվ հետևողը, իսկ ովքեր գնում են այդ ուղով, դատապարտված են փլուզման»։
  • Կլաստերներ և սուբվենցիա

    Կլաստերներ և սուբվենցիա

    04.04.2023| 22:15
    ՀՀ ներկա ապիկար իշխանությունը, իր ոչ տնտեսագետ ղեկավարի շուրթերով, 2018 թվականին հռչակեց տնտեսական հեղափոխություն։ Ինչպես արտաքին դիվանագիտական, ռազմաքաղաքական հարցերում, տնտեսության մեջ էլ ներկա ապիկարները պրակտիկորեն ոչինչ չեն արել, բացի հարկեր, տուգանքներ բարձրացնելուց և գների աճի դեմ պայքարից հրաժարվելուց։ Հիմա անտեղյակ մարդիկ կհարցնեն՝ իսկ ի՞նչ պետք է անեին, որ չեն արել և ինչու՞ են ապիկար: Պատասխանը հետևյալն է։ Շատ բաներ պետք է անեին, բայց չեն արել և չեն անում, քանի որ իրենց ամբողջ խմբակը տնտեսագիտական զրո գիտելիք ունի, իսկ առանց տնտեսական գիտելիքների և դրանց կիրառման երկիրը հայտնվում է դեգրադացիայի մեջ։ Կատարվելիք քայլերից մեկը, այսպես կոչված, կլաստերների ստեղծումն է։ Ի՞նչ է կլաստերը: Դա աշխարհագրական որևէ վայրում փոխկապակցված արտադրությունների, բուհերի, բանկերի, լաբորատորիաների, ենթակառուցվածքների հանգույցն է, որը ստեղծվում է կլաստերի անդամ առանձին ձեռնարկությունների փոխադարձ մրցակցային հնարավորությունների ձևավորման և ընդհանուր հանգույցի նման ֆունկցիան խթանելու համար։ Պարզ լեզվով ասելու դեպքում, դա որևէ արտադրանքի ստեղծմանը հնարավոր մասնակից ձեռնարկությունների և դրանց սպասարկող ծառայությունների կենտրոնացումն է մեկ վայրում։ Կլաստերների օրինակներ համաշխարհային տնտեսության մեջ կան, դրանցից առավել հայտնի են Airbus, Fujitsu Siemens computers և այլն։ Ո՞րն է կլաստերների հաջողության գրավականը, և արդյո՞ք դա ճյուղային պլանավորման, կառավարման հին մոդել է:
  • «Դուխով» ստրուկները

    «Դուխով» ստրուկները

    04.04.2023| 22:12
    Նայեցի ԱԺ հանձնաժողովում Էդգար Ղազարյանի խոսքից այն հատվածը, որտեղ նա ասում է, որ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այս խոսքին հետևեցին զանազան, միմյանցից դեմքով չտարբերվող, իրենց ստրակատիրոջ պես մորուքակիր ՔՊ-ականների հարձակումները. Է՛լ լեզուդ կկտրեմ, է՛լ մեր ժողովուրդը և այլն, և այլն։
  • Արևմտյան ուժային բլոկը ցանկանում է հնարավորինս երկարաձգել միաբևեռ աշխարհի կյանքը

    Արևմտյան ուժային բլոկը ցանկանում է հնարավորինս երկարաձգել միաբևեռ աշխարհի կյանքը

    04.04.2023| 22:08
    Աշխարհաքաղաքականության հիմքը երկրագնդի վրա ուժերի ու հզորությունների բաշխումն է, որը կարող է ունենալ քաղաքական, գաղափարական, տնտեսական, ռազմական, ռեսուրսային, կլիմայական, մշակութային և ավելի պակաս կարևոր բաղադրիչներ։
  • Լումումբայի «եղբայրը».  Գևորգ Էմին

    Լումումբայի «եղբայրը». Գևորգ Էմին

    04.04.2023| 22:06
    Չիտեմ ի´նչ առիթով, արտասահմանյան երկրներից Մոսկվա ժամանած գրողների մի մեծ պատվիրակության հետ, «Գիսաստղ» սրընթաց զբոսանավով նավարկում էինք «Մոսկովյան ծովում» և Մոսկվա գետի վրա:
  • ՈՒ ինձ`  «մասնագետ է»  ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին

    ՈՒ ինձ` «մասնագետ է» ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին

    04.04.2023| 21:52
    Քանի որ թե՛ Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե՛ Քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:
  • Էդգար Ղազարյանը Պարույր Սևակի «գործուն օգնությամբ» հաղթեց ոհմակացած բոլուկին

    Էդգար Ղազարյանը Պարույր Սևակի «գործուն օգնությամբ» հաղթեց ոհմակացած բոլուկին

    04.04.2023| 21:51
    ՀՀ ԱԺ-ում փողոցային խուժանի ներկայացմամբ ու կատարմամբ տեղի ունեցավ խմբակային հերթական խուլիգանություն-բեմադրությունը:
  • Հայրենիքի ավետարանը

    Հայրենիքի ավետարանը

    04.04.2023| 21:49
    Այս չարագույժ ժխորի մեջ սատանայի ձայնը առավել լսելի է, քան Աստծոնը: Եթե հիմա մի իրավ փրկիչ կամ մարգարե հայտնվի, քկարկոծեն ու կսպանեն նրան: