-
04.02.2021|
14:21
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել:
-
04.02.2021|
14:16
Կառավարության որոշմամբ, պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան Աժ-ի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները. «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն` 9.1 միլիոն, ԼՀԿ-ն` 7 միլիոն, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն, և ՀՅԴ-ն՝4.3 միլիոն դրամ։
-
04.02.2021|
14:14
Արցախի ՊՆ նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
-
04.02.2021|
14:12
Հայաստանը փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է ունենալու դեպի Ռուսաստան՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկ ՌԴ կառավարությունը որոշումն արդեն կայացրել է։
-
04.02.2021|
13:46
ՌԴ-ն և ԱՄՆ-ը 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը:
-
04.02.2021|
13:44
Reuters-ը հաղորդում է ներկայացրել Արցախի Թաղավարդ գյուղից, որը կիսվել է՝ մի մասն անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողությանը։
-
04.02.2021|
13:43
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 147-ով՝ հասնելով 167568-ի, գրանցվել է մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
04.02.2021|
12:50
Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։
-
04.02.2021|
12:35
Մոսկվայում դատում էին կալանավորված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, իսկ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն հանդիպում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Միքայել Վինիարսկին 3 հարցերի է պատասխանում այդ հանդիպման վերաբերյալ:
-
04.02.2021|
12:30
Իրանի ԱԳ նախարարը խնդրում է ԵՄ-ին դառնալ միջնորդ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև՝ միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար: ԵՄ-ն կարող է միջնորդի ու համակարգողի դեր ստանձնել 2015-ի միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում՝ CNN-ին հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը: