-
29.10.2020|
12:55
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի ՊՆ-ն:
-
29.10.2020|
12:54
Ստեփանակերտում այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում կրկին միացան օդային տագնապի ազդանշանները` տևեց 10 րոպե: Քաղաքը կրկին ադրբեջանական թիրախում էր: Նախնական տվյալով՝ թաղամասերից մեկում է ընկել ռումբը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երկու տուժած կա:
-
29.10.2020|
12:52
ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հրադադարի երեք համաձայնությունների տապալումը՝ ԵՄ հայտարարությունը տեղադրված է կայքէջում:
-
29.10.2020|
12:51
Թուրքիայի ՊՆ պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը՝ հայտարարում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հակադարձելով Թուրքիայի ՊՆ հայտարարությանը:
-
29.10.2020|
10:19
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հոկտեմբերի 25-ին հայտարարված հրադադարը: Երկուշաբթի, ժամը 8-ից ուժի մեջ մտած հրադադարը խախտվեց գործնականում անմիջապես:
-
29.10.2020|
10:09
Թուրքիայի հետ Լիբիայում ու Կովկասում դիմակայության մեջ Ռուսաստանը հետ է մնացել: Հիմա Սիրիայում թուրքամետ ապստամբների ճանբարներին է Մոսկվան պատասխան հարված հասցնում՝ գրում է Քրիստիան Վայսֆլոգը շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում:
-
28.10.2020|
21:32
Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին. SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ գործարքը՝ չօգտնելով Էրդողանի ռեժիմին:
-
28.10.2020|
21:31
73 տարեկանում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
-
28.10.2020|
21:30
Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։
-
28.10.2020|
21:29
Առաջնագծի հոգեւորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է ։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։