-
25.09.2020|
00:00
Առայժմ պարզ չէ, թե վերջնականապես ինչպիսին կլինի քաղաքական աշունը, որովհետև մինչ աշնան ավարտը դեռ երկու ամիս կա, բայց, վստահորեն կարելի է ասել՝ աշնան առաջին ամիսը իսկ և իսկ պարգև է հայ գյուղացու համար:
-
24.09.2020|
23:41
Հայաստանի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի, դրսի կառույցներից մեկում քաղաքական դիրքորոշումների առնչությամբ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Եթե Հայաստանի դաշնակցությունն ընդգծված հակաիշխանական մոտեցում ունի, պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել, ապա ԱՄՆ-ի ՀՅԴ կառույցում միանգամայն այլ իրողություններ են։
-
24.09.2020|
22:56
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հորդորում է վարկ վերցրած քաղաքացիներին վարկային արձակուրդ կամ համաներում տրամադրելու մասին խոսելիս չմոռանալ մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որ այդ բանկում ավանդներ են դրել:
-
24.09.2020|
22:55
Դատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։
-
24.09.2020|
22:54
Հայաստանում վարկային ոլորտում հայրենադարձները մեծ խնդիրների են բախվում՝ Աժ-ում վարկերի հարցով քննարկման ժամանակ ասաց սփյուռքահայ Մերի Էթոյանը։
-
24.09.2020|
22:54
18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալիի (Կանալետո), Բերնարդո Բելոտոնիի, Ֆրանչեսկո Գվարդինիի և Միկելե Մարիեսկուի կտավները ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը: Բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված չորս կտավում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:
-
24.09.2020|
22:52
Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը ԵՄ որոշ պետություններում ավելի վատ է, քան մարտին հիվանդության տարածման առավելակետի ժամանակ՝ Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության հարցերի եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդիսը:
-
24.09.2020|
22:52
Քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում՝ գրում է ermenihaber.am-ը։
-
24.09.2020|
22:51
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել նախագայի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
24.09.2020|
22:50
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքի որոշ երկրների՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինական լինելը կասկածի տակ դնելու ձգտումը չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը: