-
10.09.2020|
13:50
Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու 99.574 որոշումներ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
-
10.09.2020|
13:49
Միջբանկային վարկերի միջոցով բելառուսական բանկերի ընդհանուր պարտքը ռուսական վարկատուներին 2-2,5 միլիարդ դոլար է, հայտնում է Reuters- ը՝ հղում անելով Fitch Ratings- ի բանկերի տնօրեն Օլգա Իգնատևային։ Պետության մասնաբաժինը Բելառուսի բանկային հատվածում, ըստ գործակալության, 80% է:
-
10.09.2020|
13:47
Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական որոշում է կայացրել մի կնոջ գործով, որը դատարանի առջև էր կանգնել առանց հոր թույլտվության ճանապարհորդելու համար: Ըստ դատարանի որոշման՝ նա ոչ մի հանցագործություն չի կատարել և իրավասու է ինքնուրույն ընտրել իր ապրելու վայրը: Դատավորի որոշման մասին իր թվիթերյան էջում գրել է փաստաբանը, որը որոշումը «պատմական» է բնորոշել, գրում է alarabiya.net կայքը:
-
10.09.2020|
13:46
ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի ալբանական իշխանությունների երկխոսությունը 10 տարի անց հաջող ավարտելու ժամանակն է՝ հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:
-
10.09.2020|
13:45
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Սերբիայի և Կոսովոյի իր գործընկերներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
-
10.09.2020|
13:44
Deutsche Bank-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2020-ին աշխարհը գուցե թևակոխում է «անկարգությունների դարաշրջան»՝ գրում է РБК-ն՝ հղում կատարելով ուսումնասիրությանը:
-
10.09.2020|
13:43
ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։
-
10.09.2020|
13:41
Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար և հանուն ինչի՞ ստեղծվեց։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ոչ լրագրողները, ոչ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետևելու ընթացքին։
-
10.09.2020|
13:39
«Փաստը» գրում է, որ պարբերաբար «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: Վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ թերթի աղբյուրների` 3 հարցումների տվյալները գրեթե նույնական են. Փաշինյանի վարկանիշը ընկնում է։ Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 17,2 տոկոսի։
-
10.09.2020|
13:25
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների միջև կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։