-
06.09.2020|
15:04
Նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 4-ին Պանթեոնում ծրագրային ելույթ ունեցավ՝ Երրորդ Հանրապետության հռչակման 150-ամյակի առիթով (1870-1940): Հոբելյանը Մակրոնի համար լավ առիթ էր՝ հանդիսավոր սկսելու քաղաքական սեզոնը և ուրվագծելու իր գերակայությունները մինչև նախագահական ժամկետի ավարտը (2022-ի մայիս):
-
05.09.2020|
17:09
«Հայրենիք»-ի շարքերը համալվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։
-
05.09.2020|
17:08
Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
-
05.09.2020|
15:08
Բելառուսի հեռուստատեսությունը հրապարակել է Բեռլին-Վարշավա հեռախոսազրույցը, որն իբր որսացել էին Բելառուսի հետախուզական ծառայությունները, ինչպես ազդարարել էր նախագահ Լուկաշենկոն:
-
05.09.2020|
15:07
«Հրապարակը» գրում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին զարմացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խորհուրդը՝ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործածման վերաբերյալ:
-
05.09.2020|
15:06
«Հրապարակը» գրում է, որ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանալով նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի ծննդյան արարողության մասին, ոստիկանությանը հրահանգել է արտակարգ իրավիճակի կանոնների պահպանումը ստուգել: Սարոյանը ծննդյան 52-ամյակը նշելիս է եղել Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղի պապական տանը:
-
05.09.2020|
15:06
Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարություն է արել: ՄԻնչ այդ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել։
-
05.09.2020|
15:05
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հիստերիայի մեջ։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է Daily Sabah-ը։
-
05.09.2020|
15:04
«Ժողովուրդը» գրել է. «Չնայած նախատեսվում էր ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկումը ձգձգվում է: Թեև հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչև այժմ եզրակացությունը և փաստաթուղթը պատրաստ չեն:
-
05.09.2020|
15:03
Ամբողջ աշխարհում, առանձին աշխարհամասերում կորոնավիրուսային վարակի զարգացումների վիճակագրական տվյալներին հետևող statista.com կայքի տվյալներով՝ Հայաստանը սեպտեմբերի 3-ի դրությամբ 100 000 բնակչի հաշվով գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը: