«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասել է, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հունիսի 25-ից կառավարությունը մասնակի կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը: Նա նշել է նաև, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շինարարական ընկերությունները կարողանան ավարտել սկսած շինարարությունը:
Այս ամբողջ ֆոկուսն ուրիշ բանի համար է: Մեր որոշման հրապարակումից հետո ԼՀԿ-ի դեմ լայնածավալ կամպանիա է սկսվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մոսկվայից վերադառնալուց հետո Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական է՝ հայտնել է նրա մամուլի խոսնակ Տոլոնգայ Սթամալիևան: Ժենբեկովը շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ և աշխատում է հեռավար ռեժիմով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է 2022-ին հանրաքվե անցկացնել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ, եթե այս գաղափարի կողմնակիցները բավականաչափ ստորագրություններ հավաքեն: Նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ Իրանի հյուսիս-արևմուտքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում, Կատուր գյուղից 22 կմ հեռավորության վրա:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...