18.06.2020|
13:49
Երեկ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր խոսքում անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր ռազմական հռետորաբանությանը, նշել է, որ այդ երկրի իշխանությունները սեփական ժողովրդին սնուցում են հաղթական պատերազմի մասին տեսլականներով՝ հավելելով, որ բովանդակային առումով պաշտոնական Բաքուն չի կարող ոչինչ պարտադրել Հայաստանին և Արցախին։ Ոչ վաղ անցյալում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն հրաժարվել երկխոսությունից, արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ նա կխոսի։