-
05.06.2020|
21:17
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու բազմակողմանի ուսումնասիրություն կատարել՝ տեղեկացնում է «Հուրրիյեթը»:
-
05.06.2020|
21:16
Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը՝ նա վարակվել և արդեն ապաքինվել է:
-
05.06.2020|
21:15
Չեմ ուզում թաքցնել, այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների, պարետային ժամ հայտարարելու տարբերակը, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
05.06.2020|
21:13
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է ՊԵԿ նախագահի հրաժարականից:
-
05.06.2020|
21:12
Մոսկվայի փողոցներում վերստին աշխուժություն է: Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:
-
05.06.2020|
21:11
Brexit-ի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնիեն ասել է, որ այս շաբաթ բանակցություններում նշանակալից առաջընթաց չի գրանցվել: Լոնդոնը և Բրյուսելը տարաձայնություններ ունեն ձկնորսության և այլ հարցերի շուրջ: Բրիտանիան հունվարից է դուրս եկել ԵՄ կազմից:
-
05.06.2020|
21:10
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
-
05.06.2020|
21:09
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր մի քանի դիտարկումն է ներկայացրել Ilur.am-ում` վերնագրելով դրանք «Պարզագույն սիլլոգիզմ»:
-
05.06.2020|
21:08
Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
05.06.2020|
21:06
«2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր», - այսօր անցած տարվա բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ առցանց ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: