Մեզ համառորեն ներշնչում են, որ մենք 1-5 տարի պիտի ապրենք կորոնավիրուսին զուգահեռ՝ տեսականորեն, գործնականում՝ մեզ նետել են ճակատագրի քմահաճույքին և պետականորեն փորձարկում են «Ով դիմացավ՝ դիմացավ» սկզբունքը:
Մեր պարագայում այն չի առնչվում կազմակերպված պետության, ճիշտ հաշվարկի, կառավարման արդյունավետ համակարգի, խիստ խորքային խաղացողների համերաշխության հետ: Մանավանդ որ չունենք դրանցից և ոչ մեկը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հունիս ամիսը չեղարկելու մասին» «նախագիծ» է ներկայացրել: «Նախագծի» նախնական տարբերակը նա տեղադրել է Facebook-ի իր էջում:
Սկզբից էր Խոսքը: Եվ Խոսքն Աստծո մոտ էր և Խոսքը Աստված էր: Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր (Հովհ. 1;1,4)։
« .... որովհետև Աստված է, որ ասաց.-Խավարից թող լույս ծագի.- և Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծո փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից»: (Բ Կորնթ. 4;6):
Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտվում, այնպես էլ` նրա չարությունը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտոիտն արդեն սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը՝ ասուլիսում ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, առաջին 350 թեստերը պատրաստ կլինեն հունիսի 2-ին։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ավինյանի խոսքով, օրական կկարողանա 3000-5000 թեստ արտադրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է իրենց շփումներում մարդկանց վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, իր պատմությունը չկրկնել:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հայաստանում սահմանափակումների ռեժիմի վերադարձը համարում է ծայրահեղ մեթոդ, այս փուլում նման որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...