ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ներկայացրին կորոնավիրուսային հիվանդության՝COVID-19-ի դեմ կառավարության կողմից գործադրվելիք ապակենտրոնացված պայքարի ռազմավարությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսից իր հնարավոր մահվան դեպքում գործողությունների ծրագիր էր մշակվել՝ գրում է The Sun-ը:
Ղազախստանի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի պաշտոնանկությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնից կարող է պայմանավորված լինել քաղաքական կլանների շահերի բախմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ՝ քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։
Իսրայելի Գերագույն դատարանում սկսվել են երկօրյա լսումներ, որոնց արդյունքում պետք է որոշում կայացվի կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ Բենյամին Նեթանյահուին նոր կառավարություն կազմելու թույլտվություն տալու հարցով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ուղիղ եթերում քննարկեցին կորոնավիրուսի վերաբերյալ հետագա քայլերը:
Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով երաժշտական փառատոները, համերգները, վարպետության դասերը կա՛մ հետաձգվում են, կա՛մ չեղարկվում, կա՛մ հնարավորության դեպքում՝ ձևափոխվում ու ներկայացվում առցանց հարթակներում:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...