-
27.04.2020|
22:05
ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի:
-
27.04.2020|
22:04
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջոզեֆ Բայդենին:
-
27.04.2020|
22:03
Նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
-
27.04.2020|
21:58
Այսօր Աժ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստում լսում էին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, որը 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը:
-
27.04.2020|
17:12
«Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի վարակի տարածմանը եւ տարբեր օջախներին: Նա ասել է, որ աշխարհագրական բազմազանությունն ավելի լավ է, քանի որ կարելի է օջախը տեղայնացնել, ինչը հնարավոր չէ անել Երևանում։
-
27.04.2020|
17:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
-
27.04.2020|
17:10
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության»՝ շուրջ՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։
-
27.04.2020|
17:08
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ից մասամբ չեղարկվում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները։
-
27.04.2020|
17:07
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:
-
27.04.2020|
17:07
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտու տարածքում գտնվող գազի հանքավայրում հորատման աշխատանքները՝ ասել է Նիկոսիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը` Phileleftheros-ին հարցազրույցում: