-
16.04.2020|
15:17
Նոր տեսակի կորոնավիրուսային վարակը՝ COVID-19-ը, ծագել է Ուհանի լաբորատորիայում, որի աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը», հայտնում է Fox News-ը հղում անելով աղբյուրներին:
-
16.04.2020|
15:16
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
16.04.2020|
15:15
Շատ տնտեսագետների կանխատեսումներով՝ կորանավիրուսի հետևանքով տնտեսական աճի անկումը լինելու է շատ ավելի խոր, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ՝ ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։
-
16.04.2020|
15:14
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է:
-
16.04.2020|
15:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, թե ուզում է հանրությունը տեղյակ լինի օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում կատարվածին:
-
16.04.2020|
15:09
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:
-
16.04.2020|
15:08
Ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քաղաքական թիմը, գործող իշխանությունը ցուցաբերում է զրոյական հարգանք մարդու անձական տիրույթին, ԱԺ-ում, դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին, ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով բանկային գաղտնիքին։
-
16.04.2020|
15:07
ԱԺ ֆիաննասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Մարտին Գալստյանի թեկնածությունը, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
-
16.04.2020|
15:05
Խորհրդարանը 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
օրինագիծը։
-
16.04.2020|
15:05
Հայաստանում երեկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1159-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: