-
04.04.2020|
21:06
Աբու Դաբիում լույս տեսնող The National-ը Opinion խորագրով ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները: Նախագահը նկատել է՝ եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան Չինաստանում, երկրորդ ալիքը կարող է արձանագրվել Արգենտինայում կամ Նյու Յորքում:
-
04.04.2020|
21:05
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշել է ժամանակավորապես վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը:
-
04.04.2020|
21:04
ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթաժողովը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 6-ին՝ հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։ Գագաթաժողովը կարող է տեղափոխվել ապրիլի 8-ին կամ 9-ին։ Դա լրացուցիչ ժամանակ կտա արդյունահանման կրճատման ծավալների շուրջ բանակցությունների համար։ ՕՊԵԿ+ երկրների պատվիրակություններում իրենց հերթին պնդում են, որ հանդիպման հետաձգումը դեռևս հաստատված չէ։
-
04.04.2020|
21:03
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
-
04.04.2020|
20:58
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է կառավարություններին պահպանել կարանտինային նորմերը՝ չնայած տնտեսական ու սոցիալական վնասներին:
-
04.04.2020|
20:57
Աշխարհում անցած 24 ժամում կորոնավիրուսի 100000 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշն արդեն մոտենում է 1200000-ին:
-
04.04.2020|
20:56
Սաուդյան Արաբիան հերքել և սուտ է որակել Կրեմլի պնդումները, թե նավթի արդյունահանումը կրճատելու համաձայնությունը ձեռք չի բերվել սաուդցիների պատճառով: ԱԳՆ-ն պնդում է, որ Մոսկվան է հրաժարվել սահմանափակել արտահանումը` դեմ գնալով OPEC-ի անդամներին:
-
04.04.2020|
20:55
Մեկ օրում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում՝ հայտնում է ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապի վարչությունը:
-
04.04.2020|
15:37
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
-
04.04.2020|
15:34
Սիրիայում զինված դիմակայության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և մարդասիրական միջանցքներ բացեն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների, սարքավորումների և դեղամիջոցների առաքման համար, մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը: