-
13.03.2020|
22:40
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակը արձագանքել է ՀՀ առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ:
-
13.03.2020|
22:39
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերի իր էջում գրել է. «Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացիան՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»:
-
13.03.2020|
22:38
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է։ Կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենը։ Պաշտոնապես տեղեկատվությունը դեռևս չեն հաստատում։
-
13.03.2020|
22:36
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է պաշտոնից: «Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ոստիկնությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակներում»՝ ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
-
13.03.2020|
22:36
Բեռլինի դպրոցները կփակվեն երեքշաբթի, մարտի 17-ից մինչև Զատկի տոների ավարտը, ասվում է նամակում, որը ուսումնական հաստատությունների ղեկավարության կողմից ուղարկվել է աշակերտների ծնողներին:
-
13.03.2020|
22:35
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է հազարով, այժմ հիվանդ է 4200 մարդ, մահացել է 120 մարդ:
-
13.03.2020|
22:34
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 25 դեպք: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան դեռ անհրաժեշտություն չի տեսնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն սահմանելու համար:
-
13.03.2020|
22:33
Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերությունը Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
-
13.03.2020|
22:32
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք՝ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
13.03.2020|
22:32
Այսօր կառավարությունում ընդլայնված կազմով խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է կայացրել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։ Նա կոչ արեց ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց և այդ միջոցառումներին մասնակցելուց։