-
08.03.2020|
16:45
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։
-
08.03.2020|
16:44
Կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 8-ից ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ՝ տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
-
08.03.2020|
16:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ ԵՄ կառույցներ:
-
08.03.2020|
16:33
Մարտի 5-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ Իդլիբի իրավիճակը չի կործանի ռուս-թուրքական հարաբերություններին և ընդգծեց անձնական հանդիպման կարևրորությունը:
-
08.03.2020|
16:30
Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի երեք բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ թագավոր Սալմանի եղբայրը, ձերբակալված են անհայտ պատճառներով՝ հաղորդել են New York Times-ը և Wall Street Journal-ը:
-
07.03.2020|
21:46
Մարտի 6-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը:
-
07.03.2020|
21:45
Լաթաքիայում սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները 2 անօդաչու են խփել, որոնք թռել էին Իդլիբ նահանգից դեպի Հմեյմիմ ավիաբազա, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
-
07.03.2020|
21:44
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
-
07.03.2020|
21:42
Քրիստոսի ծննդավայրը՝ Հին Բեթղեհեմը, փակ է կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Քաղաքի մուտքն ու ելքը փակ են: Զբոսաշրջիկներով ավտոբուսները ետ են դառնում անցակետից:
-
07.03.2020|
21:37
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նրա բողոքի պատճառը որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է։