-
22.02.2020|
01:59
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։ Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել Սահմանադրության փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:
-
22.02.2020|
01:59
Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցել՝ հայտնել է պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 18-ի, երկուսը՝ մահվան ելքով:
-
22.02.2020|
01:58
Լիբիայի ազգային բանակի (LNA) հրամանատար Մարշալ Խալիֆա Խաֆթարը հայտարարել է Լիբիայից սիրիական վարձկանների դուրսբերման և Թուրքիայից զենքի մատակարարման չեղարկման դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին:
-
22.02.2020|
01:57
Առողջապահության նախարարությունը հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հարևան Իրանում՝ ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
22.02.2020|
01:56
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել Ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, կանխարգելման, օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
-
21.02.2020|
16:10
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Հաղթողներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս.թ. մայիսի 3-ից 10-ը։
-
21.02.2020|
16:09
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են։
-
21.02.2020|
14:42
Շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմն ու ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
21.02.2020|
14:41
Կարող է ծայրահեղ հնչի, բայց, կարծում եմ, 100 տոկոս իրականությունն է, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև էսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ։
-
21.02.2020|
14:40
Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին: Ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի: