-
17.02.2020|
23:34
Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վերհանմանն ու բարձրաձայնմանը:
-
17.02.2020|
23:33
Մոլդովայի իշխանությունները մերժել են Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների` տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների թվի ավելացման առաջարկը՝ Քիշնևում ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: «Կարծում եմ, որ նման առաջարկների քննարկումը անլուրջ գործ է», - ասել է նա:
-
17.02.2020|
19:43
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է այն պատգամավորների անունները, որ «Այո»-ի շտաբն են ներկայացնում, այսինքն՝ լինելու են քարոզչության հիմնական մասնակիցները:
-
17.02.2020|
13:22
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի տարբեր տարիների ելույթներից հատվածներ, որոնք փաստացի արձագանք են Մյունխենում Փաշինյան-Ալիեւ դեբատին:
-
17.02.2020|
13:21
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցում է «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» քննարկմանը:
-
17.02.2020|
13:21
Սիրիայի զինվորականները իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպի շուրջ բոլոր բնակավայրերը, հաղորդում է al-Majaeddn հեռուստաալիքը։
-
17.02.2020|
13:20
Սպիտակ տանը պատմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները՝ հաղորդում է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ջադ Դիրին։
-
17.02.2020|
13:18
ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Figaro-ին հարցազրույցում։
-
17.02.2020|
13:18
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, անտեսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, որ դժվար թե օգնի իրավիճակին:
-
17.02.2020|
13:17
58 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: 1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։